«Օրենքով գողերը»Հայաստան գան, ի՞նչ գողանան, սաղ գողացել են, էստեղ էլ գողանալու բան չկա
- 16.11.2019, 10:24,
- Լրահոս, 911
- 0

Աշխարհում կա ազգությամբ հայ 60 «օրենքով գող», որոնցից ոչ մեկը Հայաստանում չի ապրում, և այստեղ գալու իմաստ բացարձակապես չկա: Այս համոզմանն է քրեագետ Սերգեյ Գալոյանը, ում խոսքերով` բոլոր ժամանակներում էլ հայ «օրենքով գողերը» կարևոր առիթներով Հայաստան ժամանել են, սակայն հիմա այստեղ գալու պատճառ չկա: «Հայաստան գան, ի՞նչ գողանան: Արդեն սաղ գողացել են, էստեղ էլ գողանալու բան չկա: Ինչ որ պետք է, գողացողն արդեն գողացել է»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց քրեագետը:
Վերջինիս փոխանցմամբ` քրեական աշխարհի ներկայացուցիչներ Հայաստան մշտապես այցելել են: Նրանց թվում են եղել Դեդ Հասանը, Յապոնչիկը, Սալոնիկը, Նուռիկը, ով այստեղ էր գալիս հիմնականում Սֆո Ռաֆի հետ. ներկայումս «օրենքով գողերն» այստեղ են այցելում միայն հատուկ դեպքերում։
«Սվո Ռաֆը գալիս էր Հայաստան ու բոլորի հետ նստում, խոսում՝ սկսած առաջին դեմքից: Այդ հանդիպումները սովորաբար կայանում էին այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք չէր կասկածի, օրինակ՝ որևէ տեխնիկումում:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 20