Խորհրդարանը՝ բղավելու և հաշիվներ մաքրելու վայր. 2 ռաունդով «ռազբորկա»՝ «Իմ քայլի» պատգամավորների միջև․«Ժողովուրդ» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Խորհրդարանը՝ բղավելու և հաշիվներ մաքրելու վայր. 2 ռաունդով «ռազբորկա»՝ «Իմ քայլի» պատգամավորների միջև․«Ժողովուրդ»

Խորհրդարանը՝ բղավելու և հաշիվներ մաքրելու վայր. 2 ռաունդով «ռազբորկա»՝ «Իմ քայլի» պատգամավորների միջև․«Ժողովուրդ»«Իշխող թիմից երկու ընկեր պատգամավոր երեկ Ազգային ժողովը շփոթել էին բղավելու և հաշիվներ մաքրելու վայրի հետ: «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանն ու պատգամավոր Վարդան Աթաբեկյանն օրենքի տանը ուղղակի «ռազբորկա» էին սկսել այն բանից հետո, երբ Աթաբեկյանը ձեռնպահ քվեարկեց ԲՀԿ հեղինակած` սեռափոխվածների կամ նույնասեռականների ամուսնության գրանցումն արգելող օրինագիծն օրակարգ բերելուն: 



Եռացող կրքերի թեժացման պահին իմքայլական տղամարդիկ, թերևս, մոռանալով որտեղ են և ինչի համար, խմբով դահլիճից դուրս են նետվել: Միջանցքում միմյանց չհասկանալուց հետո մտել են «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Սիմիդյանի սենյակ, որտեղ քաշքշել են միմյանց Սիմիդյանն ու Աթաբեկյանը: Նրանց բաժանել են գործընկեր պատգամավորները: Բայց «ռազբորկան» այստեղ չի ավարտվել: 



Օրենսդիրների 2-րդ ռաունդը պատգամավոր Արտաշես Պետրոսյանի աշխատասենյակում է եղել, որն, ի դեպ, նախկինում Առաքել Մովսիսյանի՝ հայտնի Շմայսի աշխատասենյակն էր: Ու նոր Հայաստանի պատգամավորներն այստեղ են եկել թերևս «շնորհքով» հարցը լուծելու: Իսկ ի՞նչն է եղել այս բախման պատճառը: 4-րդ ընտրատարածքից՝ Արեշից վարկանիշային ընտրակարգով ԱԺ եկած Աթաբեկյանը մինչև այսօր չի փայլել օրենսդրական գործունեությամբ, Սիմիդյանն էլ իր հերթին առավելապես ներքին շփումների կարգավորմամբ է զբաղվել: Այնպես որ, աշխատանքային հարթությունում երկու ընկերների այս բախումը գրեթե բացառվում է, եթե նկատի չառնենք, որ Աթաբեկյանի՝ ձեռնպահ քվեարկելուց հետո Սիմիդյանը թեքվել և նրան ինչ-որ ռեպլիկ է արել, ու հենց դրան է հաջորդել խորհրդարանը հաշիվ պահանջելու հարթակ դարձնելը: Նկատենք, որ վերջին շրջանում Սիմիդյանը շատ ագրեսիվ է դարձել, աջ ու ձախ նկատողություններ է արել պատգամավորներին։ Հենց երեկ` մինչև միջադեպը, կոպիտ է զրուցել պատգամավոր Արփի Դավոյանի հետ ԱԺ դահլիճ մտնելիս։





Երեկ ԱԺ-ում լուրեր էին պտտվում, որ Աթաբեկյանը Սիմիդյանին նախ ասել է՝ մուննաթով չխոսի, ապա մեղադրել է այն հարցում, թե ներսից մշտապես ոչ ճիշտ տեղեկություններ է փոխանցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Բայց Աթաբեկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կտրուկ հերքեց դա՝ ասելով. «Ոչ, նման բան չկա: Մենք շատ մտերիմ ընկերներ ենք, ամեն ինչ նորմալ է…Եթե վեճը լիներ որևէ օրենքի շուրջ, արժեր դրա վերաբերյալ մեկնաբանություն տալ, բայց վեճն օրենքի շուրջ չի եղել։ Անձնական հարց էր»:



Սիմիդյանն էլ ասաց` լուրջ բան չկա, ընկերներով բարձր ձայնով խոսեցինք։ Համաձայնեք՝ վեճը ինչի շուրջ էլ որ թիմակիցների միջև լիներ, թերևս կգտնվեր այլ տեղ այդ ոգով հարցեր լուծելու՝ պատգամավորին անվայել պահվածքով, գործընկերների, լրագրողների, ԱԺ աշխատակիցների նկատմամբ անհարգալից այդ վերաբերմունքով օրենքի տունը «ռազբորկայի» արենա դարձնելու փոխարեն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 130


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v