Թող ասեն` «Բարգավաճ Հայաստանը» հետամնաց է,մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և այդ երեխային դաստիարակել » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Թող ասեն` «Բարգավաճ Հայաստանը» հետամնաց է,մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և այդ երեխային դաստիարակել

Թող ասեն` «Բարգավաճ Հայաստանը» հետամնաց է,մեզ համար անընդունելի է, որ համասեռամոլները կարող են երեխա որդեգրել և այդ երեխային դաստիարակել
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը երեկ շատ հարգալից կերպով ներկայացրել է ԲՀԿ սկզբունքը, տեսակետը, մոտեցումը, կարող եք 7 անգամ միացնել և նայել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով Պետրոսյանի ներկայացրած՝ «Ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի և հիմնական զեկուցող Գևորգ Պետրոսյանի միջև ծագած վիճաբանությանը:





«Նա ելույթից առաջ էլ ասաց, որ որևէ մեկին վիրավորելու ցանկություն չունի, այլ ներկայացնում է կուսակցության տեսակետը: Իսկ Պետրոսյան Գևորգի հետ մենք հանդիպման էինք, իրար հետ գնացել ենք հանդիպման, ոչ մի ուրիշ բան չի եղել, թե չէ մարդիկ եզրակացություններ, հեքիաթներ են պատմում, այդպիսի բան չկա»,-ասաց Ծառուկյանը:

Հարցին` ինչո՞վ է բացատրում նախաձեռնության հետ կապված աղմուկը, Ծառուկյանն ասաց.

«Ինձ թվում է` մեծ աղմուկ չէ, աղմուկից կարող եք հարցնել աղմուկ անողներին, որ այնտեղ, կարող է, իրար չեն հասկացել կամ չգիտեմ` ինչ: Մենք ինչ որ կա, դա ենք ասել»,-նշեց ԲՀԿ ղեկավարը:

Հարցին` ինքն է՞լ է գտնում, որ Գևորգ Պետրոսյանին «հալալ» է, ինչպես իրենց խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն է ասել, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց.

«Հալալ է, ես Գևորգ Պետրոսյանի ցավը տանեմ... առաջին քրիստոնյա ազգն ենք, ընտանիք, սրբություն, եկեղեցի, Աստվածաշունչ. մեզ համար անընդունելի է, որ կարող են համասեռամոլները երեխա որդեգրել և այդ երեխային դաստիարակել: Դա մեզ համար անընդունելի է, թող ասեն` մենք հետամնաց ենք»:

Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիային, թե «Բարգավաճ Հայաստանն» ամբո՞ղջ կոնվենցիային է դեմ, թե՞ կան որոշ դրույթներ, որոնք ընդունում է, Գագիկ Ծառուկյանը նշեց, թե ինքը միշտ անկեղծ է պատասխանել, և հիմա էլ անկեղծ է պատասխանելու. «Եկեք մեր հայկական, ժողովրդական օրենք ընդունենք բռնության դեմ, մենք տողատակերով չենք ուզում»,-ասաց նա: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 140


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v