Տեսանյութ. Ի՞նչ է պատահել.ԲՀԿ-ին քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում ոչ ոք չի վաստակել
- 12.11.2019, 10:22,
- Լրահոս
- 0

Ես տպավորություն ստացա, որ այստեղ ասում են՝ եթե այսպես չլինի, ուրեմն այնպես կլինի. սա շատ ոչ կոռեկտ գործելաոճ է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ նիստում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով իր գործընկեր Գեւորգ Պետրոսյանի հասցեին իշխող խմբակցության պատգամավորների քննադատական ելույթներին:
«Երկրորդ ԲՀԿ-ին քաղաքական դասեր տալու իրավունք առնվազն այս դահլիճում ոչ ոք չի վաստակել: Եթե մենք հիմա իրենց սկսենք ինչ-որ բաներ հիշեցնել... հանկարծ չմտածեք, թե մեր հիշողությունը ձերից պակաս է: Մենք էլ շատ բան կարող ենք հիշեցնել: Չեմ կարծում, որ այս տգեղ խոսակցությունը հարիր է մի խորհրդարանի, որտեղ բացարձակապես այլ բանավեճեր պետք է լինեն:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 26