• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 15:27 – Վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 17:08 – Իտալիայում բուժեղբայրը սպանել է ընկերուհուն, ինչից հետո փորձել է ինքնասպան լինել 
  • 20:27 – Կարլ Չիլինգարյան. լուծվող սուրճի թագավորի պատմությունը 

Տեփանոսյանի սպանության գործի մասին ավելի շատ տեղեկություն ունի Արթուր Վանեցյանը

Տեփանոսյանի սպանության գործի մասին ավելի շատ տեղեկություն ունի Արթուր ՎանեցյանըՊՊԾ գնդի գրավման ընթացքում ոստիկանները վիրավորվել են փողոցում։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող «Սասնա ծռերի» գործով դատական նիստի ժամանակ ասաց ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը՝ պատասխանելով դատախազի հարցերին։

Ավետիսյանի խոսքով՝ ոստիկանները վիրավորում են ստացել փոխհրաձգության ժամանակ, փողոցի տարածքից, այլ ոչ՝ ՊՊԾ գնդի տարածքից։







Խոսելով զինված ապստամբության ժամանակ զոհված ոստիկան Յուրի Տեփանոսյանի սպանությունից՝ Ավետիսյանն ասաց, որ իրենց կողմից կրակոց չի եղել, եւ, որ այդ գործի մասին շատ տեղեկություն ունի Արթուր Վանեցյանը. «Այդ օրը երբ հեռակապով Վանեցյանը կապ հաստատեց Արայիկ Խանդոյանի հետ, եթե չգիտեք ասեմ, որ մայոր ներկայացողը Արթուր Վանեցյանն էր, որը շատ բան գիտի կոնկրետ այդ դեպքի` Տեփանոսյանի սպանության վերաբերյալ, մենք իրեն հստակ ասել ենք, որ մեր կողմից կրակոց չի հնչել»։

Ցուցմունքում Ավետիսյանը նշեց, որ Գագիկ Մկրտչյանի վիրավորում ստանալու պահին Արմեն Բիլյանը եւ Էդվարդ Գրիգորյանը ներկա չեն եղել. «Հրահանգ է եղել՝ չկրակել մարդկանց ուղղությամբ»։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 40


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v