Մեկ տասնյակից ավելի ընկերություններ հետաքրքրված են Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներով » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Մեկ տասնյակից ավելի ընկերություններ հետաքրքրված են Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներով

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի»
Թալին-Լանջիկ-Գյումրի (Տրանշ 3) ճանապարհի Լանջիկ-Գյումրի հատվածի
կառուցման աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթին
մասնակցելու հետաքրքրություն են ներկայացրել մեկ տասնյակից ավելի
կազմակերպություններ Չինաստանից, Ֆրանսիայից, Իտալիայից, Իսպանիայից և
Հայաստանից:

Ճանապարհահատվածի կառուցման հետ կապված հարցերը մանրամասնելու և
պարզաբանումներ տալու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում
տեղի ունեցավ հարց ու պատասխան – քննարկում, որին մասնակցում էին ՀՀ
տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը,
«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման
կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը, ՊՈԱԿ-ի իրավաբանական,
ֆինանսական և ինժեներական կազմի պատասխանատուներ, մեկ տասնյակից ավելի
միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ողջունելով ներկաներին` Արթուր Առաքելյանը նշեց, որ նախարարության
աշխատակիցները պատրաստ են «Հյուսիս-հարավ» ծրագրի Լանջիկ-Գյումրի
ճանապարհահատվածի կառուցման աշխատանքների վերաբերյալ մանրամասն
պարզաբանումներ տալ։

Հրապարակային քննարկման ընթացքում հնչեցին բազմաթիվ հարցեր. մասնավորապես՝
մրցույթի հայտը կազմելուն, ընթացակարգերին, տեխնիկական մասնագրերին,
ճանապարհահատվածի շինաշխատանքներն իրականացնելու պայմաններին վերաբերող:

Մրցույթով հետաքրքրված շինարարական կազմակերպությունների մասնագետները
հաջորդ օրն այցելեցին նաև շինհրապարակ, որտեղ ծանոթացան աշխատանքների
ծավալին և ճանապարհի առկա վիճակին:

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի իրականացման
կազմակերպություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանի խոսքով, նման այցերը
շինարարական կազմակերպություններին հնարավորություն են տալիս
ուսումնասիրելու շինհրապարակը, հասկանալու իրավիճակը, որից հետո
ընկերությունների մասնագետներն ավելի հեշտ կարող են կազմել մրցութային
հայտը.

Մեկ տասնյակից ավելի ընկերություններ հետաքրքրված են Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի կառուցման աշխատանքներով

«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցք ներդրումային ծրագրի Թալինից
Գյումրի ընկած ճանապարհի Լանջիկ-Գյումրի շուրջ 27 կմ երկարությամբ հատվածը
կառուցվելու է Եվրոպական ներդրումային բանկի ֆինանսավորմամբ։ Բոլոր
հետաքրքրված կազմակերպությունները, որոնք թվով 13-ն են, հրավիրվել են
շինհրապարակ, տեղում ուսումնասիրելու ճանապարհը։ Ուզում եմ արձանագրել, որ
սա արդեն կարևոր և գործնական սկիզբն է ծրագրի շարունակության»,- ասաց Ա.
Սարգսյանը:

Շինհրապարակ էին այցելել նաև Եվրոպական ներդրումային բանկի և Հայաստանում
Եվրամիության պատվիրակության ներկայացուցիչներ:
Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա Բին
Աճեմյանը նշեց, որ «Հյուսիս-հարավ»-ը շատ կարևոր ծրագիր է. «Այս ծրագիրը
ռազմավարական մեծ նշանակություն ունի Հայաստանի համար: Շատ ուրախ ենք, որ
13-ից ավելի կազմակերպություններ հետաքրքրված են ծրագրով, դա մեծ ցուցանիշ
է: Շատ կարևոր է, որ Հայաստանի կառավարության հետ մենք ունենք երկխոսության
ծրագրեր, ինչի արդյունքում կառավարությունը մատնանշում է այն ոլորտները,
որտեղ մենք կարող ենք անհրաժեշտ ներդրում և օժանդակություն ցուցաբերել:
Հատկապես ճանապարհաշինության ոլորտում մենք պատրաստ ենք համագործակցել
Տրանսպորտի և կապի նախարարության հետ, որովհետև գտնում ենք, որ
նախարարությունը շատ ճիշտ և կազմակերպված է աշխատում: Մենք կարող ենք էլ
ավելի բարելավել մեր գործընկերային հարաբերությունները»:

Չինական «Ցնուդ Էյշա Լիմիթիդ» կազմակերպության ներկայացուցիչ Դենիս Չին էլ
համոզված է, որ հետագայում ևս Հայաստանի հետ համագործակցությունը
շարունակելու մեծ հնարավորություններ կան.«Նման ծրագիր ընկերությունն
իրականացնում է նաև Իրանում, և կարող ենք նույն աշխատանքն այստեղ էլ
կատարել»:

Մրցույթի արդյունքում կընտրվի լավագույն ընկերությունը, որն էլ
կիրականացնի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքները:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…



Источник: galatv.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 675


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v