Կա մի շրջանակ, որը ձգտում է Փաշինյանին ապատեղեկացնել .նրան բանակի վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող «սլիվներ» են հասնում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Կա մի շրջանակ, որը ձգտում է Փաշինյանին ապատեղեկացնել .նրան բանակի վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող «սլիվներ» են հասնում

Կա մի շրջանակ, որը ձգտում է Փաշինյանին ապատեղեկացնել .նրան բանակի վերաբերյալ ապատեղեկատվություն պարունակող «սլիվներ» են հասնում«Նախօրեին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խորհրդարանում իր ճեպազրույցի ժամանակ պատասխանեց հանրությանը հուզող ու հետաքրքրող մի շարք առանցքային հարցերի։ Նախարարն իր խոսքում անդրադարձավ նաև ԱԺ-ում ստեղծված քննիչ հանձնաժողովին, որն ուսումնասիրում է Ապրիլյան պատերազմի մանրամասները։ 





Տոնոյանն իր խոսքում ասել է, որ արդեն իսկ պարզ է, թե ինչ է կատարվել պաշտպանության համակարգում այդ ժամանակ, իսկ հանձնաժողովը հնարավորություն կտա վերջ դնել հասարակության մեջ եղած ասեկոսեներին ու բանսարկություններին: Փաստացի նախարարն ընդգծել է, որ հանձնաժողովը պաշտպանության ոլորտի հետ կապված առանձնապես սենսացիոն որևէ բացահայտում չի անի։ 

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հայտարարությունը Տոնոյանը հենց այնպես չի արել, քանի որ տեղեկատվական դաշտում գործող որոշ շրջանակներ պարբերաբար անհասկանալի ու արհեստական ինտրիգներ էին ստեղծում՝ փորձելով Ապրիլյանի շուրջ ստեղծել հերթական միֆերը։ Տոնոյանի հայտարարությունը, թերթի տեղեկություններով, բավականին ցավագին են ընդունել հատկապես «սորոսական» և «լևոնական» թևի որոշակի շրջանակներ, քանի որ նախարարի ասածից պարզ է դառնում, որ տվյալ հանձնաժողովը ստեղծվել է արհեստականորեն, և առանցքային ու ֆունդամենտալ ոչ մի բացահայտում հանրությանը չի սպասվում։ 



Թերթի աղբյուրը նաև փոխանցել է, որ իշխանության ներսում կա մի շրջանակ, որը ձգտում է վարչապետ Փաշինյանին ապատեղեկացնել անվտանգության հարցերում և բանակի վերաբերյալ պարբերաբար «սլիվներ» են ներկայացնում՝ իբրև զինվորականության շրջանում առկա է դժգոհություն և այլն: 

Նախարար Տոնոյանն իր խոսքում ակնարկել է, որ կան «խոհանոցային» շրջանակներ, որոնք փորձում են ստեղծել այդպիսի դժգոհության տպավորություն, ինչը իրականության հետ որևէ աղերս չունի»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 133


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v