Փաշինյանը ասել է, թե ինչու է գեներալի կոչում շնորհել Խաչատուրովի որդուն և թվել բոլոր նոր գեներալներին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 11:45 – ՀՀ-ի և Թուրքիայի միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել 
  • 12:11 – Հրաձգություն Ռուսաստանի Պերմի համալսարանի տարածքում․ ուսանողները դուրս են նետվում պատուհաններից 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Փաշինյանը ասել է, թե ինչու է գեներալի կոչում շնորհել Խաչատուրովի որդուն և թվել բոլոր նոր գեներալներին

Փաշինյանը ասել է, թե ինչու է գեներալի կոչում շնորհել Խաչատուրովի որդուն և թվել բոլոր նոր գեներալներին
Ասում են, որ մեր կառավարությունը թուլացնում ու վարկաբեկում է գեներալիտետին: Սա ասվում է քրեական գործերի համատեքստում, որոնցով անցնում են գեներալներ: Այո, այդպիսի գործեր կան, բայց մի՞թե մենք չենք պայմանավորվել, որ Հայաստանում օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեին, մի՞թե մենք ուզում ենք այնպիսի հանրություն, իրավիճակ, որ գեներալական կամ որևէ կարգավիճակ հնարավորություն տա անարգել իրականացնել գործողություններ: Ես չեմ ուզում որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտել: Ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարը նաև խոսել է այն մասին, թե ովքեր են իր նախաձեռնությամբ գեներալի կոչում ստացել: Խոսքը մասնավորապես վերաբերում է Կապի զորքերի հրամանատար Թեմուր Շահնազարյանին, ով ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում. «Հակաօդային պաշտպանության զորքերի պետ Արմեն Վարդանյանը ստացել է գեներալ-մայորի կոչում, Հրթիռային զորքերի և հրետանու պետ Արմեն Հարությունյանը ստացել է գեներալ-մայորի կոչում: Երրորդ բանակային կորպուսի հրամանատար Գրիգորի Խաչատուրովը, էլի իմ նախաձեռնությամբ, ստացել է գեներալ-մայորի կոչում: Այս որոշման հետ կապված նույնիսկ քաղաքական վերլուծություններ եղան: Գիտեք, որ պարոն խաչատուրովի հայրը Յուրի Խաչատուրովն է, գիտեք նաև հայտնի գործը, որով նա անցնում է: Ինչ-որ քաղաքական վերլուծություններ արեցին, սակայն որևէ մեկի մտքով չանցավ, որ այս որոշումով ընդամենը գնահատվել է Գրիգորի Խաչատուրովի կատարած աշխատանքը»:

Փաշինյանը խոսել է նաև ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Օնիկ Գասպարյանին գեներալ-լեյտենանտի կոչում շնորհելու մասն. «ԶՈւ ԳՇ պետին շնորվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում: Ի վերջո, կրկին իմ նախաձեռնությամբ ու որոշմամբ, վերականգնվել է Վաղարշակ Հարությունյանի գեներալական զինվորական կոչումը, որից նա զրկվել էր 20 տարի առաջ»:

Փաշինյանը խոսել է նաև այս ընթացքում Արցախում գեներալի կոչումներ ստացած զինվորականների մասին.«ՊԲ ամենահայտնի դեմքերից մեկը՝ Ջալալ Հարությունյանը, նշանակվել է ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ և Շտաբի պետ, նրան շնորհվել է գեներալ -մայորի զինվորական կոչում, իսկ ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանին շնորհվել է գեներալ-լեյտենենտի զինվորական կոչում: Ես ուզում եմ ասել, որ ողջունում են Արցախի իշխանությունների այս որոշումներն ու մոտեցումը»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 228


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v