Հպարտացեք արհեստական «կարմիր խնձոր» ցուցադրելով ու քարկոծեք փորձարարական արվեստով զբաղվող երիտասարդներին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Հպարտացեք արհեստական «կարմիր խնձոր» ցուցադրելով ու քարկոծեք փորձարարական արվեստով զբաղվող երիտասարդներին

Հպարտացեք արհեստական «կարմիր խնձոր» ցուցադրելով ու քարկոծեք փորձարարական արվեստով զբաղվող երիտասարդներինԱրձակագիր Խորեն Արամունին ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ասում էին ազերիները ռումբ են գցել մետրոյի շատրվանների վրա, քաղաքացիները խուճապի են մատնվել, մտավորական, ազգային ժողով... էս ինչո՞ւ են էսպես խառնվել իրար:

     Պատմությունը կրկնվում է, 1920-ականներին չե՞ք հիշում, երեքի դեկլարացիան մոռացե՞լ եք, այսօր կուռք դարձած Չարենցի զավեշտները նոր են տպագրվել չէ՞, Թբիլիսում Դերվիշի ու Երևանում Չարենցի ապագայապաշտական «զառանցանքները» մոռացե՞լ եք, թե՞ ընդհանրապես դրանց մասին գաղափար անգամ չունեք: Այս ջահելները գոնե դրանց մասին գիտեն, լավատեղյակ են, տարեք կացնահարեք, կախեք հանգստացեք: Չե՞ք հիշում 60-ականներին ինչպես էին արգելում Բիթելզ լսել... Ախր ցավը նրանում է, որ այս խոսողները մինչ այսօր իրենց կանանց արգանդից հանել են տալիս իրենց աղջիկների սաղմն ու սիրով բաց չեն թողնում մեր արզգակործան սերիալների մեկ սերիալն անգամ: Նայեք Womens Club-ն, որ ներկայանում են մեր անվանի դերասանների ու շոու բիզներսների կանայք ու քույրերը, նայեք, ծափահարեք ու հռհռալով պահեք մեր ավանդական ընտանիքի արժեքները: Հպարտացեք արհեստական «կարմիր խնձոր» ցուցադրելով ու քարկոծեք փորձարարական արվեստով զբաղվող երիտասարդներին: Ի սեր աստծու, մի ընդունեք, դա ձեր իրավունքն է, բայց միևնույն ժամանակ հանդուրժող եղեք, գուցե սրանց միջից էլ մի Չարենց ծնվի, մի Արթուր Մեսչյան, կամ...

     Մի բան էլ ավելացնեմ, այսօր երևանում տպագրվում և լավագույնս վաճառվում են Հայաստանում և աշխարհում արգելված գրականության մատենաշար: Այդ գրքերը ևս ժամանակին մեծ վայնասուն են բարձրացրել, իսկ այսօր դարձել են փնտրվող: Միʹ խոչնդոտեք, միʹ բռնացեք երիտասարդներին, նրանց մեջ փնտրեք լուսավորն ու տեր կանգնեք»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 103


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v