Մենք ունենք բոլոր հիմքերը Գրիշա Հակոբյանին կալանքի տակ պահելու. Արարատի մարզի դատախազ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Մենք ունենք բոլոր հիմքերը Գրիշա Հակոբյանին կալանքի տակ պահելու. Արարատի մարզի դատախազ

Մենք ունենք բոլոր հիմքերը Գրիշա Հակոբյանին կալանքի տակ պահելու. Արարատի մարզի դատախազՔաղցկեղով հիվանդ, այժմ կալանքի տակ գտնվող Արարատի մարզի Արեւշատ համայնքի բնակիչ Գրիշա Հակոբյանը մեղադրվում է նաեւ պաշտոնական փաստաթուղթ կեղծելու եւ ՀՀ տարածքն ապօրինի լքելու մեջ: Այս մասին կալանավորվածի բարեկամների եւ համագյուղացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի մարզի դատախազ Սեւակ Հովհաննիսյանը:

«Երբ որ Գրիշա Հակոբյանը տեղեկություններ է ստացել, որ իր նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել կեղծ փաստաթղթեր օգտագործելով ՀՀ սահմանը հատել է: Ընդ որում մի բան էլ նկատի ունենանք, որ մինչեւ հանցանք կատարելը Գրիշա Հակոբյանը գտնվել է Գերմանիայի հանրապետությունում իր ընտանիքի հետ, որտեղից վտարվել է եւ որից հետո կեղծ փաստաթղթով ՀՀ սահմանը հատելուց հետո հայտնվել է Գերմանիայում: Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելը ինքնանպատակ չէ,  դա տեղի է ունենում կոնկրետ  փաստերի հիման վրա: Մենք բավարար քանակությամբ հիմքեր, որ նա կարող է խուսափել պատասխանատվությունից, քանի որ ընտանիքը գտնվում է Գերմանիայում, ինքն էլ մեկ անգամա ապօրինի հատել է ՀՀ սահմանը»,-ասաց նա:







Արարատի մարզի դատախազն ասաց, որ իրենք պահանջել են հիվանդության մասին փաստաթղթեր, սակայն չեն ներկայացրել:

«Էն տեղեկությունները, որ Գրիշա Հակոբյանը տառապել է քաղցկեղով, բուժվել է, եւ բուժման արդյունքում մեկ տարի էլ դեղորայքային բուժում է ստանալու, մենք էլ գիտենք: Պատժի կրման հետ անհամատեղելի է, թե չէ ոչ ես, ոչ դուք եք որոշում: Դա կորոշի   դատաբժշկական փորձաքննության արդյունքում»,-ասաց մարզի դատախազը:

Նշենք, որ միջադեպից տուժած քաղաքացին նույնպես մանսակցում է բողոքի ակցիային եւ լրագրողների հետ զրույցում պնդեց, որ կալանավորված Գրիշա Հակոբյանը իրեն օգնել է, հասցրել տուն. «Բողոք չունեմ, Գրիշան ինձ օգնել ա: Չի ճանաչել: Ինձ օգնել բերել ա տուն: Ես պպզած եմ եղել անգիտակից վիճակում: Ես ոչ մի բան չեմ հիշում, բայց ինձ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Գրիշան ասել է, որ ճանաչել է, բերել է տուն»:

Նշենք, որ կալանավորվածը Գերմանիայում է եղել, նրան հետ են կանչել Հայաստան` խոստանալով բուժել :

2016 թվականից Գրիշա Հակոբյանը հետախուզվել է մի քաղաքացու հարվածելու ու առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով։ Մինչդեռ հարազատները պնդում են, որ նա  տուժողին օգնել է, այդ վնասվածքները պատճառողը այլ քաղաքացի է  եւ այս տարիների ընթացքում տուժողը Գրիշայի դեմ բողոք չի ներկայացրել: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 178


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v