Պարզաբանում՝ զինծառայողի դիակի փորձաքննության եզրակացության վերաբերյալ. Եղել է նաեւ 3 քերծվածք եւ 1 վերք » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Պարզաբանում՝ զինծառայողի դիակի փորձաքննության եզրակացության վերաբերյալ. Եղել է նաեւ 3 քերծվածք եւ 1 վերք

ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել զինծառայող Վոլոդյա Գալոյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրգործով դիակի փորձաքննության եզրակացության վերաբերյալ:

Պարզաբանման մեջ մասնավորապես, ասվում է.







«Նոյեմբերի 2-ին իրավապաշտպան Ժաննա Ալեսանյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որ «Արցախի Մարտունու զորամասում մահացած Վոլոդյա Գալոյանի մարմնի վրա դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերվել է 22 մարմնական վնասվածք: Սա վկայում է, որ մահից առաջ երիտասարդը դաժան ծեծի է ենթարկվել, սակայն քննիչները համառորեն շարունակում են քննությունը վարել ինքնասպանության կեղծ վարկածի շուրջ: Այս վարկածը քննչական կոմիտեն տարածեց դեպքից ընդամենը երեք ժամ անց»:

Տեղեկացնում ենք, որ Վ.Գալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վ.Գալոյանի մահը հետեւանք է ստացած կյանքի հետ անհամատեղելի կոպիտ մարմնական վնասվածքների, որն էլ պայմանավորված է եղել գլխի հրազենային, գնդակային միջանցիկ վիրավորումներով, եւ նրա մահը վրա է հասել հրազենային վնասվածքը ստանալուց անմիջապես հետո:

Վ.Գալոյանի դիակի դատաբժշկական փորձաքննության ժամանակ բացի հրազենային վնասվածքներից, հայտնաբերվել են 3 քերծվածքներ եւ 1 վերք, որոնք բնորոշ չեն հրազենային վնասվածքների՝ դրանցից 2 ունեն մոտ 2-3 օրվա վաղեմություններ, իսկ մյուս 2-ը՝ ժամերից մինչեւ մեկ օրվա, եւ վերը նշված վնասվածքները կենդանի անձանց մոտ առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չեն պարունակում եւ նրա մահվան հետ պատճառական կապի մեջ չեն գտնվում:

Մյուս վնասվածքները բնորոշ են հրազենային վնասվածքներին»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 96


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v