• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 16:46 – Մտել է հակառակորդի դիրք՝ քարտեզներ, զենքեր և ռազմական գաղտնիք պարունակող փաստաթղթեր բերել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Չեմ կարծում, որ առանց Փաշինյանի թույլտվության, նա կարող էր մտնել բանտ, խոսել և դուրս գալ

Չեմ կարծում, որ առանց  Փաշինյանի թույլտվության, նա կարող էր մտնել բանտ, խոսել և դուրս գալ«27-ի դեպքերը հենց այն խաղն են, որ պարտադրում են մեր ժողովրդին դրա մեջ մտնել: 27-ը հիմա օգտագործվում է որպես Կիրովի գործը Ստալինի ժամանակ: Բայց ո՞վ է ուղղորդում: Չեմ կարծում, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության, նա կարող էր մտնել բանտ, խոսել և դուրս գալ ու այդպիսի բաներ անել: Եթե իշխանությունը հարց ունի Հոկտեմբերի 27-ի հետ, կան համապատասխան մարմիններ, թող այդ համապատասխան մարմինները վերանայեն գործը: Բոլորս անհամբեր կսպասեինք, թե դա ինչով կավարտվեր: Եթե ինձ ասելու բան ունեն, թող կանչեն ու աչքերիս մեջ նայելով խոսեն, ոչ թե երկրորդական մարդկանց միջոցով հասարակությանը պղտորեն»,-հոկտեմբերի 30-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի այն հայտարարությանը, թե Վազգեն Մանուկյանը մասնակցել է Նաիրի Հունանյանի իրագործած ոճիրի ձևավորմանը:

Ինչպես ասաց ՀԽ նախագահը, ինքը Ն. Հունանյանի հետ առնչվել է 1988թ. շարժման ժամանակ, երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ էր, իսկ Ն. Հունանյանը՝ ուսանողական շարժման ներկայացուցիչ:

«Շատ երկար ժամանակ հետո ինքը եկել է մեր կուսակցություն, ուզեցել է ԱԺՄ ընդունվել: Մենք որոշել ենք՝ չարժե, որ ինքը դառնա մեր կուսակցության անդամ, որովհետև ԱԺՄ-ն բոլորին չէր ընդունում: Դրանից բացի՝ ես նրա հետ որևէ այլ առնչություն չեմ ունեցել: Նա մեր տանը չի եղել, ոչ մի հարաբերություն չի եղել»,- ասաց Վ. Մանուկյանը: Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցողը քաղաքական պատվեր է:

Հարցին, թե ինչպե՞ս է ասվածն ապացուցելու, ՀԽ ղեկավարը խորհուրդ տվեց. «Որքան ես գիտեմ՝ բանտում բոլոր խոսակցությունները ձայնագրվում են: Պահանջե՛ք այդ ձայնագրությունները, վերցրեք՝ ինքներդ նայեք:

Վ. Մանուկյանը հակիրճ պատասխան տվեց և չմեկնաբանեց նաև իր տիկնոջ՝ Վարդուհի Իշխանյանի՝ ՀՀ դատախազությանն ու ԱԱԾ-ին հասցեագրված սոցցանցային դիմումը: «Այդ հարցով դիմեք իմ տինոջը»,- նշեց նա: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 83


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v