Արա Բաբլոյանի մեսիջը Նիկոլ Փաշինյանին.«168 ժամ» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 12:38 – Ադրբեջանը Կուբաթլուի շրջանում հեռուստառադիոհեռարձակմումն ապահովող նախկինում եղած 50 մետրանոց աշտարակ են գործարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Արա Բաբլոյանի մեսիջը Նիկոլ Փաշինյանին.«168 ժամ»

Արա Բաբլոյանի մեսիջը Նիկոլ Փաշինյանին.«168 ժամ»«168 ժամ» թերթը գրում է. «ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը երեկ սենսացիոն հայտարարություն է արել, որը, սակայն, օրվա լրահոսում ուշադրության չարժանացավ: Լրագրողների հետ զրույցում նախ՝ խոսելով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրեն որպես կասկածյալ ներգրավելու մասին, Բաբլոյանը հայտարարել է. «Ես ինչ  արել եմ՝ արել եմ օրենքի ու Սահմանադրության պահանջների համաձայն: Ես չեմ խախտել Սահմանադրություն, օրենք, ես չեմ կարող պատասխան տալ, թե ինչու է Գագիկ Հարությունյանը շուտ  դիմում գրել»:

Այնուհետեւ ԱԺ նախկին նախագահը հայտարարել է. «Ես կարող եմ մի հարցի պատասխան տալ, եթե այդ հարցը կհայտնաբերեն ու կբարձրաձայնեն, որ ես աջակցել եմ Նիկոլ Փաշինյանին իշխանության գալու մեջ. այդտեղ ես թույլ եմ տվել խախտում: Ես պաշտոնապես հայտարարում եմ, իրավապահները լսեցին, թող ուսումնասիրեն ու գտնեն՝ որտեղ եմ խախտել ու ինչով եմ աջակցել»:







Նա փաստացի դիմում է իրավապահներին՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել օրենքի խախտմամբ, որին աջակցել է անձամբ ինքը՝ լինելով ԱԺ նախագահ: Սակայն այս հայտարարությունը երեկ իրավապահ մարմինների կողմից որեւէ հետեւանք չունեցավ, Արա Բաբլոյանին քննչական մարմինները հարցաքննության չհրավիրեցին՝ պարզելու, թե ի՞նչ խախտման մասին է հայտարարում ԱԺ նախկին նախագահը:

Արա Բաբլոյանի հայտարարությունը, որը նա հրապարակավ կոչ արեց դիտարկել՝ որպես հաղորդում, եւ համապատասխան մարմինների ուշադրությունը հրավիրեց այդ խախտումը հայտնաբերելու վրա, կարելի է մեկնաբանել՝ որպես Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանությունը զավթելու, եւ իր կողմից՝ որպես ԱԺ նախագահ, դրան աջակցելու քայլ:

Իսկ ինչ վերաբերում է այսօր ՀՔԾ-ում առկա գործի հնարավոր հանգուցալուծման մասին հարցին՝ Արա Բաբլոյանն ասել է. «Եթե լինեմ մեղավոր, պատրաստ եմ պատիժս կրելու, բայց ուզում եմ ժողովրդին հայտարարել, որ ես օրինապահ եմ, այսինքն՝ ես չեմ սիրում օրենք խախտել, ինչ որ անում եմ, անում եմ օրենքով, մանավանդ՝ պաշտոնի ժամանակ»:

Նշենք, որ հոկտեմբերի 22-ին առաջին անգամ Հայաստանում՝ «Արաբկիր» ԲԿ-ում, Բելառուսից ժամանած բժիշկների հետ համատեղ՝ կատարվել է լյարդի փոխպատվաստում երեխային կենդանի դոնորից:

«168 Ժամի» թղթակիցը երեկ պարզաբանման համար դիմել է ՀՔԾ մամուլի խոսնակին, ինչին ի պատասխան՝ նա ասել է, թե Արա Բաբլոյանը հարցաքննության է ներկայացել իր նախընտրած ժամին: «Արա Բաբլոյանին մենք հարցաքննության ենք հրավիրել երեկ առավոտյան, սակայն, հաշվի առնելով վիրահատության հանգամանքը, հարցաքննության ժամը փոխվել է, եւ Բաբլոյանը ներկայացել է իր իսկ նախընտրած ժամին՝ 16:00-ին: Իր խնդրանքով հարցաքննությունն ընդհատվել է՝ հաջորդ օրը ներկայանալու պայմանով»,- ասել է ՀՔԾ մամուլի խոսնակը:

Այլ մանրամասներ ՀՔԾ-ից մեզ չհայտնեցին՝ պատճառաբանությամբ, թե նախաքննական գաղտնիք է:

Իսկ թե Արա Բաբլոյանի ինքնախոստովանության վերաբերյալ ի՞նչ քայլեր է ձեռնարկել քննչական մարմինը, կամ՝ պատրաստվո՞ւմ է արդյոք գործողություններ իրականացնել՝ կպարզենք առաջիկայում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 138


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v