Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի տենդերի չեղարկման պատճառով » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:14 – Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվել է «Ներդաշնակություն» հոգեբանական աջակցության և զարգացման կենտրոն 
  • 13:51 – Մեղրիի սահմանային անցակետում ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն երևույթների բացահայտման դեպք։ 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի տենդերի չեղարկման պատճառով

Ռուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստանին՝ զենքի տենդերի չեղարկման պատճառովՌուսաստանը բողոքի նոտա կհղի Հայաստան՝ կապված զենքի մրցույթի չեղարկման հետ, որին մասնակցում էր միայն ռուսական ORSIS ընկերությունը («Պրոմտեխնոլոգիա» խմբի անդամ), և Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին կխնդրի լուծել այս իրավիճակը։ Այս մասին ասվում է փաստաթղթի տեքստում, որի պատճենը հասանելի է դարձել «Ռիա Նովոստիին»։

Նշվում է, որ 2019թ.-ի օգոստոսին ORSIS-ի խոսնակը «Ռիա Նովոստիին» հայտնել էր, որ ՀՀ ՊՆ-ի կողմից մի քանի միլիոն դոլար արժողությամբ զենքի մատակարարման մրցույթի չեղարկումից հետո, որին մասնակցել է այս ռուսական ընկերությունը, Հայաստանում քրեական գործ է հարուցվել՝ «ծառայության անփույթ վերաբերմունք» հոդվածով: Այնուհետև այդ տեղեկատվությունը պաշտոնապես հաստատվել է Հայաստանի ռազմական գերատեսչությունում:

Ըստ իրավիճակին ծանոթ գործակալության աղբյուրի՝ գրությունն արդեն հասել է արտաքին գործերի նախարարություն և շուտով դիվանագիտական ուղիներով կփոխանցվի հայկական կողմին:

Գրության մեջ, որը ստորագրված է 2019 թվականի հոկտեմբերի 22-ին, Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Օլեգ Րյազանցևի կողմից և ուղղված է ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, ասվում է, որ ORSIS-ի կողմից այս մրցույթին մասնակցելու հայտն  «առանց հիմնավոր պատճառաբանության մերժվել է», իսկ ընկերությունն ընդգրկվել է Հայաստանի զինված ուժերի «անազնիվ մատակարարների ցուցակում»։

Փաստաթղթից նաև հետևում է, որ ՀՀ Պաշտպանության նախարարությունն «ապօրինի դիմել է բանկ՝ պահանջելով վճարել բանկային երաշխիք՝ մրցույթին մասնակցելու համար», չնայած որ օրենքով ընկերությունը պարտավոր էր այդպիսի փոխհատուցում վճարել, եթե նա շահեր մրցույթում և ինքը հրաժարվեր ստորագրել պայմանագիրը:

«Խնդրում եմ Ձեզ դիտարկել ստեղծված իրավիճակը և ցուցումներ տալ՝ այն կարգավորելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ընդունման վերաբերյալ», - ասվում է փաստաթղթում։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 109


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v