Քրդերը մեղադրել են թուրքերին.նրանք ֆոսֆոր քիմիական գազ են օգտագործել խաղաղ բնակչության դեմ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Քրդերը մեղադրել են թուրքերին.նրանք ֆոսֆոր քիմիական գազ են օգտագործել խաղաղ բնակչության դեմ

Քրդերը մեղադրել են թուրքերին.նրանք ֆոսֆոր քիմիական գազ են օգտագործել խաղաղ բնակչության դեմ
«Սիրիայի ժողովրդավարական խորհրդի» (SDC, հանդիսանում է «Սիրիայի ժողովրդավարական ուժեր»-ի քաղաքական թևը) գործադիր կոմիտեի նախագահ Իլհամ Ահմեդն ԱՄՆ կոնգրեսում ելույթի ժամանակ մեղադրել է Թուրքիային Սիրիայի հյուսիսում տեղի ունեցած ռազմական գործողության ժամանակ ֆոսֆոր օգտագործելու համար: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Rudaw գործակալությանը հղումով:

«Նրանք (թուրքերը) ֆոսֆոր քիմիական գազ են օգտագործել խաղաղ բնակչության դեմ: Մենք չենք կարող փորձաքննություն անցկացնել այդ դեպքի առիթով, որովհետև հնարավորություններ չունենք»,- նշել է Ահմեդը:

Ֆոսֆորային զինամթերքի կիրառումն արգելված է Ժնևյան կոնվենցիայի լրացուցիչ արձանագրությամբ, որը պատերազմի զոհերի պաշտպանության վերաբերյալ է:

Ահմեդը նաև տեղեկացրել է, որ Թուրքիայի ռազմական գործողությունների հետևանքով 300 հազար մարդ լքել է իր տունը, 250 մարդ, որոնց մեծ մասը՝ երեխաներ, մահացել է, ևս 300 մարդ համարվում է անհետ կորած:

Բացի դրանից, նա հայտարարել է, որ ռազմական գործողությունների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության մի շարք անդամներ, որոնց թվում՝ Ֆրանսիայի 6 քաղաքացի և երկու բելգիացի, փախել են բանտերից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի բանակցությունների արդյունքում Թուրքիան պարտավորվել է 120 ժամով դադարեցնել իր գործողությունները, որպեսզի քրդական ջոկատները հեռանան 30 կմ-անոց «անվտանգության գոտուց»: 

Հոկտեմբերի 22-ին Սոչիում Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքում կնքվել է հուշագիր, որի 5-րդ կետում նշվում է, որ սկսած հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում, որը դուրս է Թուրքիայի «Խաղաղության ակունք» գործողության շրջանից, կմտնեն ՌԴ ռազմական ոստիկանության և Սիրիայի սահմանապահ ջոկատները: Նրանք կնպաստեն քրդական խմբավորումների դուրսբերմանը թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա, որը պետք է ավարտվի հոկտեմբերի 23-ի ժամը 12:00-ից սկսած 150 ժամվա ընթացքում:  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 201


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v