• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 10:52 – Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Ռուս պրոֆեսորը ցանկություն է հայտնել օգնել «բյուրեղյա արցունքներով» Սաթենիկին

Ռուս  պրոֆեսորը ցանկություն է հայտնել օգնել «բյուրեղյա արցունքներով» Սաթենիկին
Բյուրեղյա արցունքներով կնոջ մասին շարունակում են գրել, տեսանյութեր տարածել ռուսաստանյան լրատվամիջոցները: Շիրակի մարզի Սպանդարյան գյուղում բնակվող 23-ամյա Սաթենիկ Ղազարյանի մասին  լուրը շատ արագ ու մեծ արձագանք գտավ ոչ միայն Հայաստանում: Արցունքների փոխարեն կնոջ աչքերից բյուրեղներ են թափվում:

Ի՞նչ երևույթ է սա կամ արդյո՞ք այն ինչ-որ հիվանդության հետևանք է: Ռուսաստանի Դաշնությունից մի քանի բժիշկներ անդրադարձել են այս երևույթին, բայց հստակ ախտորոշում չեն կարողացել տալ:

Արդեն 3 ամիս է, ինչ Սաթենիկի աչքերից ամեն օր` 2-3 ժամը մեկ, օրական մինչև 50 հատ բյուրեղ հիշեցնող «արցունքներ» են հանում: Արդեն մեկ ամիս է, ինչ նրա մասին տեսանյութերով են ողողված Ռուսաստանի հեռուստաընկերությունների եթերները:



Հայ ակնաբույժները թերահավատ վերաբերմունք ունեն երևույթի նկատմամբ: Անգամ ռուս լրագրողների նկարահանող խումբն է Սաթենիկին ուղեկցել մայրաքաղաքի հայտնի կլինիկաներից մեկը, որտեղ տեսանյութը դիտելուց հետո էլ չէին հավատացել ու խնդիրը ոչ թե իրենցը, այլ հոգեբույժինը համարել: Նաև նշել էին, թե իբր կինը տառապում է Մյունհաուզենի ախտանիշով, այսինքն՝ հոգեկան շեղում, երբ մարդ ինքն իրեն է վնասում:



Սաթենիկի սկեսուրը՝ Զեմֆիրա Միքայելյանը, վիրավորված է, ասում է` չեն հասկանում, գոնե չվիրավորեն: Դա իրենց համար ավելի մեծ տանջանք է: Բժիշկներն ասել են, թե իրենք են բյուրեղները Սաթենիկի աչքի մեջ լցնում, որ նա համբավ ձեռք բերի: Բայց նման բան ո՞վ է տեսել: Այն, ինչ կատարվում է 23-ամյա կնոջ օրգանիզմում, մասնագետների համար անբացատրելի է:

Անձամբ համոզվելու համար, թե իսկապես նման երևույթն իրական է, ակնաբույժներն իրենք են փորձել հեռացնել 3 խոշոր բյուրեղներ, որոնք թաքնված են եղել նրա կոպի տակ: Սաթենիկն է պատմում, ասում է, բժիշկներն ասացին, արմատից քաշենք պոկենք, հանենք, էլ չի գա: Փոքր միջամտությունից հետո մի 10 օր բյուրեղյա արցունքներ չեն գոյացել, ինչի պատճառով ինքնազգացողությունը վատացել է:





Մինչև հիմա մասնագետները չեն տվել հստակ ախտորոշում: Աչքի կաթիլներ են նշանակել, բայց Սաթենիկը հրաժարվում է, դրանք օգտագործելու դեպքում սուր ցավեր է ունենում: Ռուսաստանցի ակնաբույժները ընտանիքին հայտնել են, որ պատրաստ են օգնել: Բայց խնդիրը միայն ակնաբուժական չէ, ըստ ռուս մասնագետների, Սաթենիկին համալիր հետազոտություն և բուժում է պետք:



Նրանք չեն բացառել, որ կարող են բյուրեղներ կուտակվել նաև երիկամներում, թոքերում և օրգանիզմի այլ հատվածներում: Հայաստանի բժիշկները մի քանի կոնսիլիում են անցկացրել, բայց որևէ ախտորոշում չեն տվել, նրանց պրակտիկայում աննախադեպ երևույթը դեռ մասնագիտական բացատրություն չունի: Ռուսաստանում կատարված լաբորատոր հետազոտությունների արդյունքներով` Սաթենիկի աչքը լցվող բյուրեղները սովորական, արտադրական ապակու բաղադրություն ունեն:



Սաթենիկով հետաքրքրված է պլաստիկ վիրաբուժության համառուսաստանյան կենտրոնի նախագահ Էռնստ Մուլդաշովը: Պրոֆեսորը ցանկություն է հայտնել օգնել նրան: Մեկ շաբաթ առաջ էլ Մոսկվայից Հայաստան եկած մասնագետն է Սաթենիկի արցունքագեղձից նմուշ վերցվել, նաև բյուրեղներ:

Հետազոտության պատասխանին անհամբեր սպասում է Սաթենիկի ընտանիքը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 82


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v