
«Երեխայի մարմինն ուղարկվել է փորձաքննության, արդյունքները կլինեն մի քանի օրից»,-այս մասին հաղորդեց Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Նաիրա Հարությունյանը:
Հարցին՝ արդյո՞ք երեխայի վաճառքի վերաբերյալ տեղեկությունը ևս ուսումնասիրության առարկա է, պատասխանեց, որ ցուցմունքներում նշված բոլոր հանգամանքներն այս պահին ուսումնասիրվում են նախաքննական մարմնի կողմից`դրանք հաստատելու կամ հերքելու համար:
Ինչ վերաբերում է հարցին՝ ի վերջո, երեխայի մարմի՞նն է ուղարկվելու դատաբժշկական փորձաքննության, թե՝ ընկերքը, Հարությունյանն ասաց, որ երեխայի մարմինն է ուղարկվել:
Նշենք, որ սեպտեմբերի 24-ին «Վերարտադրողական առողջության պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում» 33-ամյա Հայակուհի Խաչատրյանը ծննդաբերել էր 3-րդ երեխային, որին, ըստ ծննդկանի պնդումների, չի տեսել, այլ ինչ-որ զանգվածը, որը գուցե ընկերքն է եղել: Նա հակված է կարծելու, որ իր երեխան ողջ է և նրան պարզապես վաճառել են:
хорошие новости дня новости кавказа бесплатно