Անընդունելի է մարդու մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը. Գ․ Աբրահամյանը՝ «Հաց բերողի» վերաբերյալ Ա․ Հովհաննիսյանի հայտարարության մասին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:14 – Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվել է «Ներդաշնակություն» հոգեբանական աջակցության և զարգացման կենտրոն 
  • 13:51 – Մեղրիի սահմանային անցակետում ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն երևույթների բացահայտման դեպք։ 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Անընդունելի է մարդու մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը. Գ․ Աբրահամյանը՝ «Հաց բերողի» վերաբերյալ Ա․ Հովհաննիսյանի հայտարարության մասին

Անընդունելի է մարդու մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը. Գ․ Աբրահամյանը՝  «Հաց բերողի» վերաբերյալ Ա․ Հովհաննիսյանի հայտարարության մասինՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.



«Մի քանի լրագրող գործընկերներ այսօր դիմել էին ինձ՝ մեկնաբանելու համացանցում տարածված՝ Արթուր Սարգսյանի մահվան, նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցների փոփոխության, նշանակված փորձաքննությունների մասին Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունները: Ուզում եմ ներողություն խնդրել, որ չեմ կարող բավարարել այդ ակնկալիքը՝ մի քանի պատճառով:

Նախ՝ այդ խնդրի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազն անձամբ շատ պարզ և շատ հանգամանալից պարզաբանումներ ներկայացրել է դեռևս 2017թ. Ազգային ժողովում ՀՀ դատախազության 2016թ. գործունեության մասին հաղորդման քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում: Այդ պարզաբանումն այնքան մանրամասն և սպառիչ է, որ դրան ավելացնելու ոչինչ այս պահին չկա: Ի դեպ, այդ հարցին ՀՀ գլխավոր դատախազն անդրադարձել է նաև այս տարի՝ 2018թ. գործունեության մասին հաղորդումն ԱԺ-ում ներկայացնելիս՝ ի պատասխան պատգամավորներից մեկի կողմից հնչեցված հարցի:

Բացի դրանից՝ Արթուր Սարգսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված է քրեական գործ և ընթանում է քննություն՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի պարզելու ինչպես մահվան հանգամանքները, այնպես էլ դրան հանգեցրած պատճառները՝ վերջինիս համատեքստում նաև գնահատականներ տալու բոլոր իրավասու անձանց գործողություններին: Քրեական գործով նշանակված է դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործի նախաքննության նկատմամբ իրականացվում է դատախազական հսկողություն, և այդ համատեքստում այս պահին լրացուցիչ մեկնաբանությունները կարող են ընկալվել որպես քննությունն ուղղորդելու դրսևորում:



Այնուամենայնիվ, անընդունելի է մարդու մահը քաղաքական շահարկումների առարկա դարձնելը հատկապես այն պարագայում, երբ ոմանց կողմից փորձ է արվում հանկարծակի բստրած անկեղծանալու «ազնիվ» մղումներով դրա վրա ինքնաարդարացման տեղեկատվական արշավներ կառուցել: Դատախազությունն այդ սադրանքներին չի տրվելու:

Եվ վերջում՝ ես առիթ ունեցել եմ նշելու, որ հետևելով իր իսկ հորդորին՝ դատախազությունը ժամանակ չի տրամադրելու այսուհետև մեկնաբանելու Արփինե Հովհաննիսյանի այս կամ այն կերպ դատախազությանն առնչվող հայտարարությունները»:



  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 85


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v