Հայաստանի հաջողությունը Միացյալ Նահանգների շահերից է բխում. լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Հայաստանի հաջողությունը Միացյալ Նահանգների շահերից է բխում. լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում

Հայաստանի հաջողությունը Միացյալ Նահանգների շահերից է բխում. լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում«Թավշյա հեղափոխության» արդյունքում իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը Հայաստանի նորանկախ պատմության մեջ լավագույն հնարավորությունն ունի իրական ժողովրդավարություն բերելու, Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հելսինկյան հանձնաժողովի կողմից երեքշաբթի կազմակերպված լսումների ընթացքում հայտարարել է Գերմանական Մարշալի Հիմնադրամի վերլուծաբան Ջոնաթան Կացը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

«Հայաստանին անհրաժեշտ է օգնել հաջողություն արձանագրել և դա միայն հայերի համար չէ կարևոր: Հայաստանի հաջողությունն անչափ կարևոր է ԱՄՆ-ի և Եվրամիության համար, որպես օրինակ Եվրասիայում և գլոբալ առումով, որ ժողովրդավարության հաղթանակը հնարավոր է»,-ասել է Կացը։

Կոնգրեսական Ջեքի Կանչելյան-Սփիրը, ով օրերս էր վերադարձել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կատարած այցից, նշել է, որ Հայաստանի «Թավշյա հեղափոխությունը» կրկին անգամ բոլոր երկրներին ժողովրդավարություն հաստատելու հույս տվեց: Միևնույն ժամանակ, կոնգրեսականը համոզված է, հեղափոխության արդյունքում բացված հնարավորությունը եզակի է և անհրաժեշտ է արագ բարեփոխումներ իրականացնել: Միացյալ Նահանգները նույնպես պետք է Հայաստանին ակտիվ աջակցություն ցուցաբերի, համոզված է Կանչելյան-Սփիրը։

«Մենք պետք է շարունակենք աջակցել Հայաստանի առաջընթացին, օգնել կառավարությանը և հայ խորհրդարանականներին»,-ասել է Սփիրը։

Միացյալ Նահանգների Կոնգրեսում Հայաստանի խորհրդարանականներին աջակցության լայն ծրագրեր ունեն, լսումների ընթացքում նշեց Կոնգրեսի հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրանք Փալոնը։

«Հույս ունեմ, որ թե Հելսինկյան կոմիտեի և թե մեր խմբի ջանքերով հնարավոր կլինի Հայաստանին աջակցություն ցուցաբերել, զարգացնել արդեն իսկ արձանագրված հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսությունը և խթանել ժողովրդավարության ամրապնդումը»,-ասել է Փալոնը։

Լսումներին ասնակցել են նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը, Հայաստանի վարչապետի նախկին խորհրդական, «Ալիք Մեդիա»-ի հիմնադիր Արսեն Խառատյանը,  «Իրազեկ Քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 65


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v