• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 17:20 – Միզապարկի քաղցկեղ.ախտանիշներ, որոնք չի կարելի անտեսել 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:02 – ՈՒշադրություն.31-ամյա դատապարտյալը «Էրեբունի» ԲԿ-ից դիմել է փախուստի. նա նախկինում 7 անգամ դատված է եղել 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Գիշերը անկողնում16-ամյա կինը խեղդել է սեփական 7 ամսական երեխային ու փախել

Գիշերը անկողնում16-ամյա  կինը խեղդել է սեփական 7 ամսական երեխային ու փախել
7 ամսական նորածնին սպանելու համար դատապարտված անչափահաս մոր ամուսնուն ևս մեղադրանք է առաջադրվել:Դատախազության տվյալներով, Միխեիլ Դվալիշվիլիին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի Քրեական օրենսգրքի 11-րդ և 140-րդ հոդվածի 1-ին մասով՝ անչափահասի հետ սեռական կապ ունենալու համար:

Հիշեցնենք՝ երեխայի անչափահաս մայրը ձերբակալվել էր մայիսին Շիդա Քարթլիի Աղաիանի գյուղում 7 ամսական երեխային խեղդամահ անելու մեղադրանքով:

2002 թվականին ծնված Մ. Շ.-ին մեղադրանք էր առաջադրվել՝ ծանրացուցիչ հանգամանքներով: Ըստ քննության՝ Մ.Շ.-ն գիշերը անկողնում խեղդել է սեփական երեխային ու փախել:

Ընտանիքի հարազատներն ու ծանոթները լրատվամիջոցներին հայտնել են, որ մայրը փախել է՝ տնից տանելով թանկարժեք իրերը: Նրան ձերբակալել են Թբիլիսիի հյուրանոցներից մեկում: Ծանոթները վստահեցնում են, որ 16-ամյա աղջիկն ասել է, թե այդ քայլով ուզում էր վրեժ լուծել ամուսնուց ու մորից, ում պատճառով իբր ամուսնացել է: Արդեն հայտնի է, որ աղջիկը մեղքն ընդունել է:

Ամեն ինչ սկսվել է 2017 թվականին, երբ անչափահաս Մ. Շ.-ի ծնողները ոստիկանություն էին դիմել ու հայտնել, որ վերջինս գնացել է տնից: Ոստիկանությունը պարզել էր նրա գտնվելու վայրը, բայց հանցակազմ չէր հայտնաբերել: Արդեն 2018-ին պետական ծառայությունների գործակալությունը Վրաստանի ՆԳՆ-ին հաղորդել էր անչափահասի կողմից երեխայի ծնունդի մասին, սակայն քննություն այդպես էլ չէր սկսվել:

Այժմ ոստիկանությունը սպանության գործին զուգահեռ քննում է նաև ոստիկանների անփութության հարցը: Բանն այն է, որ Վրաստանում օրենքով արգելված է անչափահասի հետ սեռական կապը: Այժմ ՆԳՆ-ն պարզում է՝ որքանով է ճիշտ վարվել ոստիկանությունը 2018-ին, այս փուլում ոստիկանության մեկ աշխատակցի լիազորությունները դադարեցված են: ՆԳՆ-ն փորձում է պարզել՝ եղել է արդյոք ոստիկանության կողմից պաշտոնական դիրքի չարաշահում: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 51


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v