C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 13:06 – 2019-ի հուն­վարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 7400մարդով 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 11:14 – Ամուսնուս մոխիր դարձած տվել են, ու ոչ մի հարցով իմ ընտանիքին չեն մոտեցել.Թող կառավարությունը չգա «Եռաբլուր 
  • 11:16 – Սա ոչ միայն սպանություն է, այլեւ անչափահասի հետ սեռական կապի դեպք, քանի որ աղջիկը անկողնու մեջ մերկ է եղել 
  • 12:05 – «Միսս Տիեզերք»-ի հայաստանցի մասնակցին սպառնում են 

Թոքերի քաղցկեղի դեպքում պետք չէ հենվել ռենտգենի վրա, կա ավելի արդյունավետ միջոց

Թոքերի քաղցկեղի դեպքում պետք չէ հենվել ռենտգենի վրա, կա ավելի արդյունավետ միջոց
Թոքերի քաղցկեղի դեպքերի 23 տոկոսն անհնար է տեսնել կրծքավանդակի ռենտգեն պատկերներում, պարզել են Լիդսի եւ Էքզեթերի համալսարանների գիտնականները: Սա նշանակում է, որ եթե հենվեն միայն ռենտգենի վրա, ապա յուրաքանչյուր չորրորդ պացիենտի մոտ հիվանդությունը ժամանակին չի ախտորոշվի:

Այսօրվա դրությամբ՝ թոքերի քաղցկեղի ախտորոշման հիմնական մեթոդն է մնում ռենտգենը: Սակայն հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ժամանակակից բժշկությունը պետք է քիչ հենվի ռենտգենի վրա եւ ավելի շատ վստահի ախտորոշման ժամանակակից մեթոդներին, ինչպիսին է համակարգչային տոմոգրաֆիան:

Թոքերի քաղցկեղը համարվում է քաղցկեղի ամենամահաբեր տեսակներից մեկը: Միայն Մեծ Բրիտանիայում այս հիվանդության հետեւանքով տարեկան մահանում է 36 հազար մարդ, իսկ ամեն տարի ախտորոշվում մոտ 50 հազար դեպք: Բոլոր պացիենտների 1 տոկոսից պակասը կարող է 5 տարուց ավելի ապրելու հույս ունենալ: Հատկանշական է, որ ի տարբերություն շատ այլ ուռուցքների, թոքերի քաղցկեղի վերապրելիության վերաբերյալ վիճակագրությունը վերջին 40 տարում փաստացի փոփոխություն չի կրել:

Հետազոտության հեղինակները բժիշկներին կոչ են անում ախտորոշման  առաջնահերթ մեթոդների շարքից ռենտգեն հետազոտությունը բացառել: Թոքերի ուռուցքի առկայության կասկածանքով պացիենտներին ռենտգենի փոխարեն ուղարկել համակարգչային տոմոգրաֆիայի, որը գրեթե 20 անգամ թանկ է եւ ավելի շատ ժամանակ է պահանջում: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 56


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v