Գագիկ Հարությունյանը հերքում է, թե իրեն պարտադրել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Գագիկ Հարությունյանը հերքում է, թե իրեն պարտադրել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնից

Գագիկ Հարությունյանը հերքում է, թե իրեն պարտադրել են հրաժարական տալ ՍԴ նախագահի պաշտոնիցՍահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում հերքել է, թե անցած տարի իրեն պարտադրել են սահմանված ժամկետից շուտ հրաժարական ներկայացնել, որպեսզի Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ Հրայր Թովմասյանը հնարավորություն ստանա ՍԴ նախագահ դառնալ մինչև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ամբողջությամբ ուժի մեջ մտնելը։ Նպատակն, ըստ Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) այն էր, որ Թովմասյանը պաշտոնավարեր ոչ թե վեց տարի, այլ՝ մինչև 70 տարեկանը։





«Հասկանալու բարդություն չկա։ Ես այդ մասին ասել եմ, որ ես ամսի 28-ին ընտրվեցի Բարձրագույն դատական խորհրդի անդամ և անմիջապես որոշեցի, որ հարմար չէ՝ Սահմանադրական դատարանի նախագահը լինի մեկ այլ ինստիտուտում խորհրդի անդամ։ Ուղղակի [ՍԴ] նախագահի լիազորությունները վայր դրեցի, որը իմ իրավունքն է, և որևէ օրենքով էլ նախատեսված չէ հատուկ ընթացակարգ։ Դա իմ իրավունքն է։ Կարող էի ես ընդհանրապես հեռուստատեսությամբ հայտարարել, որ վայր եմ դրել», - ասել է Հարությունյանը:





- Այսինքն, կարող էիք չսպասել՝ Ձեր 70-ամյակը լրանար, և ավելի շուտ հեռանալ այդ պաշտոնից։



- Անշուշտ, դա մարդու իրավունքն է։ Նայեք Սահմանադրության 57 հոդվածը, և նաև դա իմ իրավունքն է։ Ես չեմ ընտրվել նախագահ, հետո դատարանի անդամ (ԲԴԽ), դրանք տարբեր իրավական ակտերով են եղել։ Ես վայր եմ դրել լիազորությունները ՍԴ նախագահի, մնացել եմ անդամ մինչև թոշակի ձևակերպումը։

- Ձեզ չեն ստիպել, որպեսզի այդ քայլին գնաք, որ Հրայր Թովմասյանը դառնա ՍԴ նախագահ։

- Դա հեքիաթներ է, հեքիաթների ժանրից է։ Ես ինքս եմ որոշել, որ հարմար չէ ԲԴԽ անդամի կարգավիճակով լինել նաև Սահմանադրական դատարանի նախագահ։



Այլ հարցերի Գագիկ Հարությունյանը չի պատասխանել: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 119


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v