Թող սա լինի դաս, որ Ամերիկան այն երկիրը չէ, որին կարելի է վստահել.ամերիկյան ուժերն արժանանում էին քրդերի հայհոյանքներին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:53 – Վայելեք…Կերեք իրար…Քոչարյանը կպատժի իր պաշտպաններին ամբողջ գործընթացն իր դեմ շրջելու մեջ… Բայց երբեք չթերագնահատեք Նիկոլ Փաշինյանին-3 
  • 13:25 – Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան 
  • 13:25 – Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան 
  • 13:25 – Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան 
  • 12:30 – Լևոն Սարգսյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը 
  • 13:09 – Մարտի 9-ին թվային հեռուստատեսային հաղորդիչ ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ 

Թող սա լինի դաս, որ Ամերիկան այն երկիրը չէ, որին կարելի է վստահել.ամերիկյան ուժերն արժանանում էին քրդերի հայհոյանքներին

Թող սա լինի դաս, որ Ամերիկան այն երկիրը չէ, որին կարելի է վստահել.ամերիկյան ուժերն արժանանում էին քրդերի հայհոյանքներինԱմերիկյան զրահատեխնիկայի շարասյանը երկուշաբթի օրը հարվածում էին կարտոֆիլներով, երբ շարասյունն ամերիկյան զրահատեխնիկան դուրս էր բերում Սիրիայից: Մինչև Իրաքի սահման հասնելն ամերիկյան ուժերն արժանանում էին քրդերի հայհոյանքներին: Վերջիններս ամերիկացիներին այլևս «ստախոս» են անվանում: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

ԱՄՆ-ի նախագահը շարունակում է պաշտպանել Սիրիայից ամերիկյան ուժերը դուրս բերելու իր որոշումը:

«Մենք լավ հարաբերություններ ունենք քրդերի հետ: Նրանց հետ միասին կռվել ենք երեք ու կես տարի, բայց երբեք չենք որոշել նրանց պաշտպանել իրենց ողջ կյանքի ընթացքում»,- ասել է Թրամփը:

Դեմոկրատ կոնգրեսականներն ու հանրապետականների մի հատված դատապարտում է ԱՄՆ-ի դաշնակից քրդերին թուրքերին զոհաբերելու քայլի համար:

Իսկ վերլուծաբաններն ասում են, թե Սիրիայից շատ անսպասելի կերպով դուրս գալու փաստով Ամերիկան կորցնում է իր նկատմամբ վստահությունը:

Նրանցից Բրայըն Քաթուլիսն ասում է, թե ԱՄՆ-ի այս գործողություններին ուշի ուշով հետևում են Սաուդյան Արաբիայից մինչև Իսրայել ու Հորդանան, որոնք նույնպես Դաեշ ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում հայտնվել են առաջնային դիրքերում:

«Ու սա նրանց համար կարող է լինել դաս, որոնք կարող են մի օր ասել, թե Ամերիկան այն երկիրը չէ, որին կարելի է վստահել»,- ասում է վերլուծաբանը:

Այլ վերլուծաբանների էլ ավելի շատ մտահոգում է այն հանգամանքը, որ Ամերիկայի հետքաշումից հետո շահում է Ռուսաստանը:

Բուլենթ Ալիռիզայի խոսքերով, եթե իր զորքերը հետքաշելով, Ամերիկան թուլացնում է իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, ակնհայտորեն մեկ ուրիշ ուժ պիտի գա դրա տեղը լրացնելու համար: Այս դեպքում դա Ռուսաստանն է, որը Պուտինի օրոք վերակենդանացնում է Մերձավոր Արևելքում իր նախկին քաղաքականությունը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 73


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v