Տեսանյութ. Նաիրի Հունանյանը 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որ իր նկատմամբ նախաքննությունը մեղմվեր,ուշացել է
- 23.10.2019, 10:14,
- Լրահոս
- 0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հոկտեմբերի 27-ի» գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման մասին դիմումին: Նա նշեց՝ հանդես է գալիս նաև որպես նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի ընկեր և ազգային անվտանգության, պաշտպանության և ներքին գործերի հարցերով խորհրդական:
«Հոկտեմբերի 27-ը այն հրեշավոր ահաբեկչական գործողությունն էր, որը Հայաստանի ողջ հեռանկարը կասեցրեց, և կասեցումը տևեց 20 տարի: Նա 20 տարի առաջ ուներ հնարավորություն, որ իր նկատմամբ նախաքննությունը մեղմվեր, եթե ինքը նախաքննական մարմնի հետ համագործակցության արդյունքում հնարավորություն տար ՀՀ-ին՝ հասկանալու՝ հոկտեմբերի 27-ին ինչ է տեղի ունեցել»,- ասաց Քոչարյանը:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 83