Մենք մի կերպ յոլա կգնանք. պետք է բարձրացնել ԱԺ պատգամավորների աշխատավարձը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Մենք մի կերպ յոլա կգնանք. պետք է բարձրացնել ԱԺ պատգամավորների աշխատավարձը

Մենք մի կերպ յոլա կգնանք. պետք է բարձրացնել ԱԺ պատգամավորների աշխատավարձըԵս մտահոգություն չունեմ, ես կարծում եմ, որ ինչպես ուսուցիչների, ինչպես զինվորականների, եւ մնացած ոլորտի աշխատակիցների, մեր աշխատակազմերի, մեր պետական հիմնարկների, մարմինների աշխատողների աշխատավարձը պետք է բարձրացնել։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22–ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում նախարարների աշխատավարձը բարձրացնելու փաստին։

«Այսօր մասնավորը, հաճախակի ավելի լավ պայմաններ է առաջարկում, եւ մասնագետները, որոնք պետությանը պետք են պետությունը չի դիմանում մրցակցությանը»,– ասաց նա, հավելելով, որ վաղը կառավարության ներկայացուցիչները կգան խորհրդարան, եւ իրենց կուղղվեն հարցեր այդ թեմայի վերաբերյալ։







Հարցին, հնարավոր է, որ նախարարների աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ, հարց բարձրացվի, որ ավելացնեն նաեւ պատգամավորների աշխատավարձը, Սիմոնյանն ասաց, որ առաջնահերթ անհրաժեշտ է բարձրացնել ԱԺ աշխատակազմի աշխատավարձը. «Մենք մի կերպ յոլա կգնանք։ Իսկ ինչ վերաբերվում է մնացած պետական մարմիններին, ես պատգամավորների մասին բան  չեմ ասի, ճիշտ չեմ համարում դա, իսկ մնացածի մասով, գտնում եմ, որ ճիշտ էր»։

Հիշեցնենք, որ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքը  սահմանում է, թե որքան աշխատավարձ են ստանում պաշտոնատար անձիք (եկամտային հարկը ներառյալ):

Այսպիսով, ԱԺ նախագահի աշխատավարձը կազմում է 1 միլիոն 190 հազար 520 դրամ:  Ազգային ժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 925 հազար 960 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի աշխատավարձը կազմում է 793 հազար 680 դրամ: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի աշխատավարձը կազմում է 694 հազար 470 դրամ: Ազգային ժողովի պատգամավոր-661 հազար 400 դրամ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-793 հազար 680 դրամ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ և ԱԺ  նախագահի գլխավոր խորհրդական-661 հազար 400 դրամ, Ազգային ժողովի նախագահի օգնական և Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-529 հազար 120 դրամ եւ այլն: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 103


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v