Ադրբեջանի դեսպանը ծաղրի առարկա է դարձել համացանցում
- 21.10.2019, 17:00,
- Լրահոս
- 0

Ուկրաինայում Ադրբեջանի դեսպան Ազեր Խուդիևը ուկրաինական UATV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հետաքրքիր հայտարարություն է արել: Խոսելով պատմությունից` Խուդիևը նշել է, որ Ադրբեջանը առևտրային կապեր է ունեցել դեռ Կիևյան Ռուսիայի հետ:
«Վոլգա-Դոնի ջրանցքով Ադրբեջանից զանազան համեմունքներ ու այլ ապրանքներ էին տեղափոխվում Կիևյան Ռուսիա»,- ասել է Խուդիևը:
Խուդիևը նաև նշել է, որ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով ՄԱԿ-ում 5 հռչակագիր է ընդունվել, մինչդեռ իրականում 4 այդպիսի փաստաթուղթ է ընդունվել: Դեսպանի հետ հարցազրույցը հրապարակելուց հետո Խուդիևը դարձել է քննադատությունների ու ծաղրի առարկա:
«Ո՞նց կարելի էր նման հիմարություն ասել, նման բան մտածել: Դեսպաններ պետք է նշանակել խելացի և կրթված մարդկանց, այլ ոչ ծանոթությունների միջոցով: Ինչո՞ւ են մեր երկրի ներկայացուցիչներին դարձնում ծաղրի առարկա»,- գրել են ադրբեջանցի օգտատերերը:
Կիևյան Ռուսիան, որի տարածքի մի մասը զբաղեցնում է ներկայիս Ուկրաինան, գոյություն է ունեցել IX- XIII դարերում, իսկ Վոլգա-Դոնի ջրանցքը կառուցվել է 1952թ.:
Ադրբեջանցի օգտատերերը, իհարկե, մոռացել են գրել իրենց պետության ստեղծման և գոյության տարեթվերի մասին:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 113