Հայաստանում դժողքի լճերը գնալով շատանում են
- 21.10.2019, 14:00,
- Լրահոս
- 0
-Բարև ալիսա: -Բոն ժուղ Նիկոլ: -Սավա ալիսա, սավա՝ քեզ էլ սավա: Էդ որոշել ես ֆրանսերեն սովորել: -Այո Նիկոլ, գիտես ինչո՞ւ, ֆրանսերենն ու արևմտահայերենը մի բանով իրար նման են, անկատար անցյալ ժամանակ չունեն՝ փասե քոմփոսե, ներկայով են ապրում, երջանիկ են: -Տիկին ու օրիորդ էլ չունեն, բոլորը մադամ են: Մենք էլ ենք գնում երջանկության: -Նիկոլ, գիտե՞ս թուրքի երազանքը… ասում է հայի վերջին խելքը իմը լիներ, հայը ամեն ինչ կորցնում է նոր է խելքի գալիս: -Մի երկու բան էլ ռուսից ասա, սիրտդ հովանա: -Ասեմ Նիկոլ՝ ինչո՞ւ է ռուսների մոտ ուխը, գոռլո, նոս, իսկ հայերի մոտ քիթ, կոկորդ, ականջ: -Շարունակիր ալիսա: -Որովհետև ռուսը լսում է, քննարկում, հետո քիթը խոթում, իսկ հայը քիթը խոթում է, ցավից բղավում, հետո լսում:Դուք, հայերդ լսելու ունակ չեք, բոլորդ ձեզ գիտունիկի տեղ եք դրել: Հարցրու ցանկացած հայի, ինչից ասես կդժգոհի՝ էլ փողի պակասից, էլ բախտի, միայն ոչ խելքի: -Դա մարդու բնույթն է ալիսա: -Ոչ Նիկոլ, դա հայի բնույթն է, ամեն առավոտ Հայաստանում այնքան վարչապետ է արթնանում որքան հայ կա: Թուրքերը, ռուսները, թեկուզ վրացիները հնազանդ են իրենց առաջնորդներին: -1988-89-ին մենք էլ էինք հնազանդ մեր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: Երբ նա գալիս էր ազատության հրապարակ, ողջ ազգը հավաքվում էր, ժողովրդի գոռոցներից ատելությունը երկրից փախել էր: -Դա էյֆորիա էր Նիկոլ, ուղիղ 10 տարի անց՝ 98-99թթ. սկսեցիք իրար ատել, ապա 2008-2009թթ. սկսեցիք իրար մորթել, ևս 10 տարի 2018-19թթ….. -Ստոպ ալիսա, ինձ հասար, էստեղ կանգ առ, թավիշին չկպնես: -Է Նիկոլ, թավիշդ պահի վրան անձրև չկաթա, թավիշից բան չի մնա:Նիկոլ տեսել ես Հայաստանի անձրևները, ոնց որ երկնքից ժանգ կաթի, մեքենաների վրա պարզ երևում է:
Ինչպե՞ս կարելի է ադքան դժոխքի լճեր՝ ծծումբի լճեր կուտակել պոչամբարներում իսկ ձեր սերունդները մեղկ չեն:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 21 хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 83