Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա Մարուքյան

Վրաստանում բազմաթիվ ստեր հորինելով՝ հայերին վերամկրտում են. Տեր Տաթև քահանա ՄարուքյանԱԵ Վիրահայոց թեմի Ախալքալաքի և մերձակա գյուղերի հայության հոգևոր հովիվ, այժմ Թբիլիսիում հոգևոր ծառայություններ մատուցող Տեր Տաթև քահանա Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Մի բան պատմեմ...

Այսօր մի կին եկավ զրուցելու, լացելով պատմեց, որ մեկ օր առաջ իր հայրիկին են թաղել: Հայրը և մայրը հայ են եղել, ինքը և քույրը արդեն ամուսնացած են վրացու հետ և կրկնամկրտվել են Վրաց Ուղղափառ եկեղեցում: Խնդրում էր, որ իր հայրիկի համար հոգեհանգիստ կատարեմ: Ասում էր, քանի որ հայրս ՙՙգրիգորյան է՚՚ վրաց եկեղեցին չի անում հոգեհանգիստ, խնդրում եմ դուք արեք: Ասեցի շատ լավ, մինչ հոգեհանգիստը կուզենամ, որ մի քանի բան իմանաք: Նախ մեր եկեղեցին ,,գրիգորյան՚՚ չէ և Առաքելական է ու մնացածը պատմեցի, երկրորդ՝ որ իր կրկնամկրտությունը մեծ մեղք է եղել իր և իրեն մկրտող հոգևորականի կողմից: Պատմեց, թե ինչպես են իրեն համոզել, որ Հայ եկեղեցու մկրտությունը անվավեր է, քանի որ մենք հերետիկոս ենք և այլն: Այդ մասին շատ էի լսել, բայց ահա այսօր լսեցի ևս մի նոր ցնդաբանություն: Պարզվում է, որ վրաց հոգևորականի պատմական գիտելիքները փայլատակել են ասելու, որ թուրքական լծի տակ հայերի առաջ երկընտրանք է եղել՝ կամ ուրանալ հավատքը, կամ լեզուն:

Հայերը չեն հրաժարվել լեզվից և մասամբ ուրացել են ուղղափառ հավատքը և Քրիստոսին ընդունում են որպես միայն Աստված, որպես ճշմարիտ մարդ չեն ընդունում, միաբնակ են և այլն: Այս կնոջն ու իր նմաններին այսպիսի բազմաթիվ ստեր հորինելով՝ վերամկրտում են, և սրանց հայ լինելուց պարզապես մի չնչին հիշատակ է մնում: Իհարկե բավականին հանգամանալից պատմեցի ու բացատրեցի, թե ինչպես են իրեն խաբել, ինչ մեղքի մեջ են քցել, ինչպես ես ստի միջոցով սեփական պապերի ու նախնիների սուրբ հավատքի դեմ տրամադրել: Խեղճ կինն ընկավ մեծ շփոթմունքի մեջ: Իհարկե կատարեցի նաև հոգեհանգիստը, բայց մտքիս մեջ նրա հայրիկի հոգու համար աղոթելով հանդերձ, մեղադրում էի այդ ամենի համար հենց առաջին հերթին այդ հայրիկին, ոչինչ չի փոխանցել իր զավակներին հայ լինելու մասին, ոչ լեզու, ոչ պատմություն, ոչ հավատք, և հետևանքը սա է: Աստված թող ողորմի իրեն իհարկե, բայց ակամայից հիշեցի այն իմաստուն խոսքը, որ լավ հայը նա չէ, ում ծնողները հայ են և ինքն էլ հայկական անուն ազգանուն ունի, այլ նա, ում երեխաներն են հայ:

Սա հազարավոր դեպքերից միայն մեկն է, կներեք երկար ստացվեց, հուսամ կկարդաք»։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 101


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v