Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը. սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը. սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ

Խաչատուրյան քույրերի հոր բժշկական փորձաքննության արդյունքը. սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբԲժշկական փորձաքննությունը եկել է եզրակացության, որ Խաչատուրյան քույրերի հայրը՝ Միխայիլը, սեռական ոտնձգություններ է կատարել դուստրերի նկատմամբ և սեռական հակում է ունեցել անչափահասների նկատմամբ:  Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրում է Mash Թելեգրամ-ալիքը՝ հղում անելով հետազոտության արդյունքներին:



Ում նկատմամբ է  հատկապես Խաչատուրյանը սեռական հակում ունեցել, չի հստակեցվում, բայց հիշատակվում է, որ դա տեղի է ունեցել նվազագույնը վեց ամիս: Եզրակացության համաձայն,  Մ. Խաչատուրյանի մոտ հայտնաբերել են հիպերդերային համախտանիշ. տղամարդը արհամարհում է կանանց և նրանց հետ հարաբերություններում ցուցադրաբար արտահայտում է իր դոմինանտությունը, մասնավորապես վիրավորում, նվաստացնում, սպառնում, բռնություն կիրառում, նաև զենքի օգտագործմամբ: Հանձնաժողովը եզրակացրել է, որ նա որևէ քրոնիկ հոգեկան խանգարում կամ թուլամտություն չի ունեցել:

Միաժամանակ փորձագետները նրա մոտ հայտնաբերել են խառը տիպի հոգեկան խանգարում: Տարբեր հիվանդությունների ֆոնի վրա, որոնք ուղեկցվում էին հոգնածությամբ, գլխի ծանրությամբ և քնի խանգարումով, նրա մոտ սկսվել է անկայուն տրամադրություն, կոնֆլիկտայնություն, պոռթկունություն, մեղքի զգացում: Բժիշկները չեն հաստատել, որ նա ունեցել է կախվածություն ալկոհոլից կամ թմրանյութերից:



Մոսկվայում 2018 թ. հուլիսի 27-ին Քրիստինան, Անգելինան և Մարիան սպանել են իրենց հոր՝  57-ամյա Միխայիլ Խաչատուրյանին, դանակով հարվածելով պարանոցին և կրծքավանդակին։ Աղջիկները խոստովանել են իրենց կատարած հանցանքը և բացատրել, որ նա երկար ժամանակ իրենց բարոյական տառապանքներ է պատճառել։ 2018 թ. սեպտեմբերի 27-ին Մոսկվայի Բասմաննի դատարանը  փոխել էր  Խաչատուրյան երեք քույրերի խափանման միջոց կալանքը և ընտրել  որոշակի գործողություններ կատարելու արգելքի տեսքով խափանման միջոց։ Վերջնական մեղադրանք եզրակացությամբ, երեք քույրերին մեղադրանք է առաջադրվել նախնական համաձայնությամբ մի խումբ անձանց կողմից սպանության հոդվածով։ Քննչական կոմիտեն ճանաչել է աղջիկների նկատմամբ հոր բռնության փաստերը։  Քույրերի պաշտպանները փորձում են հասնել նրան, որ նրանց գործողությունները  ճանաչեն անհրաժեշտ պաշտպանություն։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 108


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v