• 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 16:32 – Միջադեպ Թուրքիայի խորհրդարանում.Կարո Փայլանը Սոյլուին նմանեցրել է Հիմմլերի հետ 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 12:55 – Կրակոցներ Երեւանում. դեպքի վայրում հայտնաբերվել են վնասված Toyota, կոտրված ապակի եւ 24 կրակված պարկուճ 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ

 

Վրաստանի նախկին վարչապետ Մամուկա Բախտաձեն, որը հրաժարական տվեց սեպտեմբերի 2-ին, ավելի վաղ ՝ օգոստոսի 12-ին վրացական ժողովրդական տոնի ՝ Դիդգորոբայի տոնակատարության ժամանակ, բարձրաձայն տեղեկացրեց բոլոր ներկաներին, որ «Դիդգորի ճակատամարտը շարունակվում է վրացիներից յուրաքանչյուրի համար»: 1121 թ.-ին վրաց թագավոր Դավիթ Աղմաշենեբելին Դիդգորիում հաղթանակ տարավ սելջուկ թուրքերի նկատմամբ, ինչը հանգեցրեց ապագա մայրաքաղաք՝ Թբիլիսիի հետագա ազատագրմանը, ինչպես նաև Վրաստանի ընդհանուր միավորմանը:

Բախտաձեն բարձրաձայնեց ամբողջ Հարավային Կովկասում Թուրքիայի դանդաղ ընթացող էքսպանսիայի ներկայումս հրատապ խնդիրը: Կասկած չկա, որ վրացական հողերը գտնվում են Թուրքիայի հատուկ հետաքրքրության շրջանակներում: Ի հաստատումն ասածի կարելի է մեջբերել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն արտահայտությունը, որը նա բարձրաձայնել է 2016 թվականի հոկտեմբերի 15-ին՝ ելույթ ունենալով Թուրքիայի Ռիզե քաղաքի համալսարանում: Նրա խոսքով, թուրքական պետությունն իրն է համարում այն տարածքները, որոնք գտնվում են Թուրքիայի այսօրվա «ոչ լեգիտիմ» սահմանների անմիջական հարևանությամբ: «Մեր հետաքրքրությունների շրջանակ են մտնում Իրաքը, Սիրիան, Լիբիան, Ղրիմը, Ղարաբաղը, Ադրբեջանը, Բոսնիան և եղբայրական այլ տարածաշրջաններ: Շատ պատմաբաններ կարծում են, որ Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Կիրկուկը, Բաթումին, Սալոնիկը, Վառնան, Արևմտյան Թրակիան և Էգեյան ծովի կղզիները պետք է մտնեն Թուրքիայի սահմանների մեջ», - ասաց Թուրքիայի նախագահը:

Աջարիա, Սամցխե-Ջավախք, Քվեմո-Քարթլի և Կախեթի վրացական շրջաններն մյուսներից ավելի հաճախակի են բախվում էքսպանսիայի հետ: Հատկանշական է, որ Անկարան օգտագործում է «փափուկ ուժ», փորձում է անտեսանելի լինել և չի անկնկալում ներդրված միջոցների ակնթարթային վերադարձ: Թուրքիան հիմնական շեշտը դնում է իր ազդեցության կրոնական, տնտեսական և կրթական բաղադրիչների վրա:

Բացի այդ, Քվեմո-Քարթլի և Կախեթի շրջաններում, որտեղ կոմպակտ բնակվում է ադրբեջանական համայնքը, Թուրքիան ակտիվորեն օգտագործում է եղբայրական Ադրբեջանի աջակցությունը: Հարկ է նշել, որ ներկայումս թուրքամետ հասարակական կազմակերպությունների և հումանիտար նախագծերի ամբողջ ցանցը գործում է TIKA թուրքական միջազգային համագործակցության և զարգացման գործակալության հովանու ներքո: Այս կառույցը հաճախ հանդես է գալիս որպես MIT-ի՝ Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության համար պաշտպանություն:

Մշակութային և հումանիտար ոլորտները

Վրաստանի մահմեդական բնակչությունը կազմում է երկրի ընդհանուր բնակչության ավելի քան 10% -ը, և այդ ցուցանիշը մշտապես աճում է: Ակտիվ իսլամացումը թուրք միսիոներների կողմից իրականացվում է 2000-ականների սկզբից: Այսպես, 2002 թ-ին Քվեմո Քարթլիում, Մառնեուլի շրջանի Մեորե-Կեսալո գյուղում, Ադրբեջանի հետ սահմանին Թուրքիայի ֆինանսական աջակցությամբ բացվեց իսլամական մեդրեսե, որն իր ներսում հավաքեց մեծ թվով տեղի երիտասարդություն: Շուտով ունկնդիրները թուրքամետ քարոզչություն սկսեցին ուսումնական հաստատության պատերից դուրս: Լավագույն ուսանողներին թուրքական կողմը ընդունում էր իր մոտ հետագա ուսման համար:

2006-2008 թվականներին, կրթություն ստանալով Թուրքիայում, նախկին ուսանողները Վրաստանի տարածքում հիմնեցին մի շարք թուրքամետ երիտասարդական կազմակերպություններ, ինչպիսիք են "Խուզուր"-ը, Վրաստանի մահմեդականների ընկերությունը և Վրաստանի երիտասարդության կրթության և աջակցության ընկերությունը: Այս կազմակերպությունների գործունեությունը վերահսկում էր վրաց-թուրքական բարեկամության Ասոցիացիայի ղեկավար Էմին Շեքերջին: Երկար ժամանակ նա Մեորե-Կեսալոում ղեկավարում էր մեդրեսեն և այն ժամանակ արդեն թուրքական հատուկ ծառայությունների «ազդեցության գործակալ» էր: Թուրքիայի շահերից բխող ջանքերի ընդհանուր համակարգումը իրականացնում էր Թուրքիայի դեսպանության կրոնական հարցերով նախկին ատաշե Ահմեդ Էրդեմը:

Անցած տարիների ընթացքում նշված կազմակերպությունները զգալիորեն ավելացրել են իրենց անդամների թիվը և տեղի բնակչության շրջանում ձեռք են բերել հեղինակություն և համակրանք: Դրանում մեծ դեր խաղաց կրոնական տոների ժամանակ անապահով ընտանիքներին ցուցաբերած անհատույց օգնությունը: Նման բարեգործության համար միջոցները հատկացվում էին արդեն նշված TIKA գործակալության գծով: Վրացական ուղղությամբ առանձնահատուկ ակտիվություն էին դրսևորում նրա ղեկավարները ՝ Սերդար Չամը, Մեհմեդ Իլմազը և Ռեսուլ Դուրմազը:

Հիմնադրման պահից ի վեր "Խուզուր"-ը և Վրաստանի մահմեդականների ընկերությունը ակտիվորեն մասնակցել են Վրաստանի տարածքում թուրք միսիոներների կողմից անցկացվող սոցիալական, կրոնական և մարդասիրական գործընթացներում: Մահմեդական միություններում կրթական դասընթացների ժամանակ կրոնի հետ միասին դասավանդում էին թուրքերեն, վրացերեն և անգլերեն լեզուներ, ինչպես նաև համակարգչային գրագիտություն:

Վերջին տարիներին Վրաստանի երիտասարդության կրթության և աջակցության ընկերությունն անցկացնում էր նախապատրաստական դասընթացներ այն դիմորդների համար, ովքեր ցանկանում էին ուսումը շարունակել թուրքական բուհերում: Ծրագիրն իրականացվում էր նաև Թուրքիայի դեսպանատան ակտիվ աջակցությամբ: Կազմակերպությունը թողարկում էր նաև «Ուգուր» մարդասիրական ամսագիրը՝ նվիրված կրոնական քարոզչությանը և թուրքամետ կազմակերպություններում երիտասարդության ներգրավմանը: Վերջին տարիներին հասարակական միավորման ֆինանսավորմանը միացան երիտասարդության աջակցության ադրբեջանական հիմնադրամը, ինչպես նաև Վրաստանում աշխատող թուրք գործարարները:

Ռուսթավի քաղաքում իսլամի մասսայականացմամբ է զբաղվում թուրքական "Չագլար" ընկերությունը: Նրա հովանու ներքո գործում է Ռուսթավելիի անվան դպրոց-ճեմարան, որում թուրք ուսուցիչները դասավանդում են առաջինից վեցերորդ դասարանների երեխաներին:

Բիզնես շահեր

TIKA գործակալության միջոցով Վրաստանի տարածքում իրականացվում են տարբեր տնտեսական նախագծեր: Թուրք «գործարարներին» հետաքրքրում են հիմնականում շինարարության, տրանսպորտի և բժշկության ոլորտները: Իրենց գործունեությունը ծավալելու համար նրանք դրամական միջոցները հեշտությամբ գտնում են իրենց թուրքական բանկերում վարկերի տեսքով:

Բացի այդ, թուրքերը մեծ հետաքրքրություն էին ցուցաբերում հողային ռեսուրսների նկատմամբ և ակտիվորեն գնում գյուղատնտեսական հողատարածքներ Վրաստանում: Սակայն, 2018 թ-ի վերջին կառավարությունը լսեց բնակչության պահանջները և արգելք դրեց օտարերկրյա քաղաքացիների կողմից վրացական հողերի տիրակալման վրա:

2007 թվականից ի վեր, թուրքական TAV Airports Holdings ընկերությունը Թբիլիսիում և Բաթումում կառուցել և վերակառուցել է վրացական երկու օդանավակայաններ: Ներկայումս այս ընկերությունը շարունակում է կառավարել դրանք: Ավելին, Թուրքական Հոփա քաղաքին Բաթումիի օդային նավահանգստի մոտ գտնվելու պատճառով թուրքերը օդանավակայանն օգտագործում են որպես իրենց ներքինը և նույնիսկ ունեն լրացուցիչ արտոնություններ: Թուրքիայի քաղաքացիները ավիատոմսեր են գնում դեպի Բաթումի, որտեղ նրանց ինքնաթիռի մոտ դիմավորում է առանձին ավտոբուս և տեղափոխում Թուրքիայի շրջանի տարածք ՝ շրջանցելով մաքսային կետը:

Վրաստանը Թուրքիայի հետաքրքրության գոտում

Վրացիների իսլամացման և «թուրքացման» տենդենցները չեն կարող չանհանգստացնել: Վրաստանի ղեկավարությունը, կարծես, կողքից հետևում այս գործընթացներին: Ցանկանալի կլիներ, որ Ներքին գործերի նախարարությունն ու Պետական անվտանգության ծառայությունը ունենային գործողությունների ծրագիր այն իրավիճակում, երբ արտասահմանյան պետությունները հանդես են գալիս որպես երկրի հարավային շրջանների աստիճանական իսլամացման նախաձեռնողներ: Առավել ևս, որ Վրաստանի ապագա կառավարությունը ձևավորվելու է իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Ներկայումս վարչապետի պաշտոնի համար գլխավոր թեկնածուն ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան է, որն արդեն փոփոխություններ է ներկայացրել կառավարությունում: Այսպիսով, Վրաստանի ներքին գործերի նախարարի թափուր պաշտոնի համար Գախարիան առաջարկել է Պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրիին:

Այնուամենայնիվ, երկրի զարգացման վեկտորի արմատական ​​փոփոխություն չի սպասվում: Մինչդեռ, իրավապահ մարմինների և նրանց ղեկավարության գործունեությունն ավելի հաճախ է քննադատվում: Ըստ վրացական բնակչության շրջանում անցկացված հարցման արդյունքների, իրավապահ մարմինների աշխատանքից դժգոհությունը երկրորդ տեղում է տնտեսական անկման և գործազրկության խնդիրներից հետո: Ավելին, հնարավոր է ներքին ճգնաժամի սրացում, ինչը բացատրվում է Թբիլիսիում տեղի ունեցող ընդդիմության ցույցերով, որոնց հիմնական պահանջը Գախարիայի հրաժարականն է հունիսի 20-ի բողոքի անիրավականորեն կոպիտ ցրման համար:

Նման իրադարձությունները հերթական անգամ շեղում են ուշադրությունը Վրաստանում թուրքական էքսպանսիայի խնդրից, ինչը նրան ավելի շատ տեղ է տալիս գործունեության համար:

 
 
 
Դավիթ Տաբատաձե

хорошие новости дня новости кавказа бесплатно

Աղբյուր: //FMG.NEWS

  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 91


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v