Կրթված ու դաստիարակված հասարակություն ունենալու դեպքում միայն մենք կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները․ Տ․ Ուրիխանյան
Այսօր շատ կարևոր օր է։ Ուսուցչի՛ օր։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, շնորհավորելով ուսուցիչներին տոնի կապակցությամբ։
Նա, մասնավորապես, ասել է․
«Այսօր շատ կարևոր օր է։ Ուսուցչի՛ օր։ Շնորհավորում եմ ձեզ, մեծարգո,սիրելի ու չափազանց հարգելի ուսուցիչներ, մանկավարժներ,դասախոսներ, կրթող ու դաստիարակող մարդիկ։ Միշտ ասել եմ՝առանց ձեզ երկիրը չի կարող զարգանալ,այն չի կարող նույնիսկ գոյություն պահպանել։ Կրթված ու դաստիարակված հասարակություն ունենալու դեպքում միայն մենք կկարողանանք հաղթահարել բոլոր դժվարություններն ու ընթանալ զարգացման և առաջընթացի ճանապարհով։ Ցավում եմ, որ երկրում դեռ չկան ձեր աշխատանքային ու ստեղծագործական հնարավորությունների դրսևորման համար լիարժեք պայմաններ, սակայն, հուսամ,որ երբևէ կհասնենք դրանց ապահովմանը։ Ինքս անելու եմ ամեն հնարավորն ու անհնարինը, որ դուք ձեզ իրապես զգաք որպես ամենագնահատված ու հարգարժան մարդիկ մեր հասարակության մեջ։ Անվերջ երջանկություն եմ ցանկանում ձեզ։
Հարգանքով՝ ձեր ընկերը»,- ասել է նա։
хорошие новости дня новости кавказа бесплатно
Աղբյուր: //FMG.NEWS
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 361