C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 11:44 – Տեսանյութ. Վիրավորական էր, երբ «ազ» վերջածանցով ադրբեջանական կայքերն, ինչ աղբ ասես՝ չթափեցին մեր վարչապետի կնոջ մասին 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:02 – Մայրը քիչ էր մնացել, որ պատուհանից դուրս նետեր երկու տարեկան երեխային 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Գագիկ Խաչատրյանին առաջադրված հոդվածներից մեկով նրա նկատմամբ համաներում է կիրառվելու. պաշտպան

Գագիկ Խաչատրյանին առաջադրված հոդվածներից մեկով նրա նկատմամբ համաներում է կիրառվելու. պաշտպանՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանը բողոքարկել է Խաչատրյանի գույքի և դրամական միջոցների վրա դրված կալանքի որոշումը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30–ին Վերաքննիչ քրեական դատարանի շենքի  մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ արգելք է դրված իր պաշտպանյալի տեսակցությունների վրա։

Անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կայացրած որոշմանը, պաշտպանը հայտնեց, որ քննարկում են այս դատավորին ևս կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Արդարադատության նախարարին դիմելու հարցը։





 Փաստաբանի պնդմամբ՝  դատարանը որևէ կերպ չի փաստարկել  իր պաշտպանյալին առաջադրված առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեղադրանքը.

«Եթե փաստաթղթեր առկա չեն որևէ հանցագործության վերաբերյալ, այսինքն հաղթահարված չէ հիմնավոր կասկածի շեմը, ապա դատարանը այլ քայլ չունի, քան մերժել կալանավորման միջնորդությունը, այսինքն դատարանները այս  միջնորդությունը գնահատելու տեղ էլ չունեին»,–ասաց նա։ Ինչ վերաբերվում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) առաջադրված մեղադրանքին, որով գոնե նախաքննական մարմինը որոշակի փաստաթղթեր ներկայացրել է, այդ մասով եթե անգամ դատարանը հիմնավոր կասկած գտնի, ապա առերևույթ համաներման ակտ էր կիրառվելու։  իսկ Վճռաբեկ դատարանն ունի նախադեպային որոշում, որ եթե որևէ արաքի  նկատմամբ համաներում է կիրառվում,  դատարանը պարտավոր է մերժել կալանքի միջնորդությունը »,–ասաց նա։

Դիտարկմանը, թե Գագիկ Խաչատրյանին վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 200 մլն դրամ գումարը ԱԱԾ–ին փոխանցելու հանգամանքը որևէ կերպ չազդե՞ց դատարանի որոշման վրա, փաստաբանը նկատեց, որ այդ հարցը երկրորդական է։

Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ այսօր որոշում կայացրեց մերժել  առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու և պաշտոնեական լիզորութունները չարաշահելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպանների միջնորդությունը և նրան կալանավորելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը թողեց ուժի մեջ։

Գագիկ Խաչատրյանը կալանավորվել է օգոստոսի 30–ին Երևան քաղաքի դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանի որոշմամբ։

 Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։ Խաչատրյանին առաջադրված մեղադրանքն առնչվում է  նրա Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։ Օրերս էլ հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանի համաձայնությամբ ԱԱԾ-ի դեպոզիտ հաշվին փոխանցվել է նրան վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 200 մլն դրամ գումարը: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 116


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v