Նրանցից մեկը ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան եւ սկսել է հարցեր տալ Աննա Դանիբեկյանին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 16:30 – Ջո Բայդենը կատարեց իր խոստումը, ԱՄՆ նախագահը 1915-թ-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն 
  • 10:33 – Մի քանի ժամվա ընթացքում երկրորդ երկրաշարժը գրանցվեց Երևանից քիչ հեռու 
  • 11:53 – Նմանը չունեցող թխվածքաբլիթ․ յուրահատուկ և պարզ բաղադրատոմս, որը գրավում է իր համով 

Նրանցից մեկը ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան եւ սկսել է հարցեր տալ Աննա Դանիբեկյանին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

Նրանցից մեկը ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան եւ սկսել է հարցեր տալ Աննա Դանիբեկյանին. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
ՀՀ Քննչական կոմիտեի Շենգավիթի վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ  անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղութամբ. երկու անձ ձերբակալվել է: Այս մասին  հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության  եւ հասարակայնության հետ կապերի

Նախնական տվյալներով՝ 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ Ոստիկանության շենգավիթի բաժնում հաղորդում, այնուհետ բացատրություն է տվել այն մասին, որ նույնը օրը՝ ժամը 20:30-ի  սահմաններում, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրից  Լազոյի փողոց  քայլելու ընթացքում իրեն են մոտեցել երկու երիտասարդ,  ովքեր սկսել են տեսանկարահանել իրեն՝ հայտարարելով, որ ուղիղ եթերում են, իսկ նրանցից մեկը՝ ով  ներկայացել է բլոգեր Նարեկ Մութաֆյան, սկսել է հարցեր տալ Ա. Դանիբեկյանի նախագահությամբ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների  վերաբերյալ քննվող քրեական գործից և նրա նկատմամբ հնչեցել է  վիրավորական արտահայտություններ:

Դեպքի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով և ուղարկվել ՀՀ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն իրականացնելու համար:

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին մասնակից անձնաց ինքնությունը, ովքեր երևանի քաղաքի բնակիչներ են ծնված՝ 1991 և 1993 թվականներին: Վերջիններս ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է: Կատարվում են մեծածավալ և անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ  քննությունն ապահովելու համար: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 110


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v