Չբավարարված կինը վտանգավոր է, իսկ սեքսուալ առումով չբավարարված կինը՝ կրկնակի

Չբավարարված կինը վտանգավոր է, իսկ սեքսուալ առումով չբավարարված կինը՝ կրկնակի:
Եվ եթե կինն ամեն դեպքում օրգազմի չի հասնում, այդ վտանգավոր է ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆիզիկական առումով: Բացի ակնհայտ վատ տրամադրությունից, կինը կարող է նաեւ ֆիզիկական անհարմարություն զգալ, մասնավորապես՝ որովայնի ներքեւի հատվածում ցավագին զգացողություններ: Երբեմն կարող են ցավեր լինել նաեւ ձվարաններում:
Սակայն այս բոլոր նախանշանները հնարավոր է վերացնել, եթե տղամարդը սեռական ակտից հետո կարողանա կնոջը լրացուցիչ ժամանակ տրամադրել եւ այլ կերպ սկսած գործն ավարտին հասցնել: Լավ տարբերակ են օրալ շոյանքները: Ամենից վատն այն է, երբ սեռական անբավարարությունը մշտական երեւույթ է դառնում: Այդ սպառնում է ոչ միայն խրոնիկ դեպրեսիայով, այլեւ հնարավոր գինեկոլոգիական հիվանդություններով: Չէ՞ որ կնոջ համար կարեւոր է հորմոնների դուրս բերումը, ինչի արդյունքում բարելավվում է տրամադրությունը, ամրանում է դիմադրողականությունը, նվազում է քաշը, բացի այդ՝ սեքսը կարող է ցավազրկողի դեր կատարել: Օրգազմի բացակայությունն ազդում է գրեթե ամեն ինչի վրա. գրգռվածություն, ագրեսիա, հիասթափություն, անքնություն եւ այլն:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 174