Վանեցյանը խոչընդոտել է նախկին իշխանության ներկայացուցիչների դեմ քրեական գործերի հարուցմանը.«Ժամանակ»
- 24.09.2019, 11:57,
- Լրահոս
- 0

«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից իշխանության դեմ բացահայտ ըմբոստանալուց հետո ուշագրավ փաստեր են ի հայտ գալիս։
Մասնավորապես, որ նա փաստացի խոչընդոտել է նախկին իշխանության ներկայացուցիչների, նրանց հետ փոխկապակցված անձանց դեմ քրեական գործերի հարուցմանը։ Որոշ դեպքերում ակնհայտ հանցագործության փաստի առկայության պարագայում ԱԱԾ-ում քրեական գործեր չեն հարուցվել։
Մեզ հայտնի է դարձել նման 3-4 դեպքի մասին։ Ընդ որում՝ դրանցից մեկը վերաբերում է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին։ Առողջապահության նախարարությունից բավական ուշագրավ փաստաթղթեր են ուղարկվել ԱԱԾ, սակայն դրանց հիման վրա այդպես էլ քրեական գործ չի հարուցվել»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 128