• 20:13 – Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր. 
  • 10:52 – Տեսանյութ.COVID-ը չպետք է սոցիալական պարանոյա դառնա4չպետք է կյանքն այնպես վերափոխի, որ դեֆորմացնի հոգեկանը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 17:47 – ՀՀ քաղաքացիների 83.2% հավանություն է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը . 
  • 09:00 – ՔԿ-ն մանրամասներ է հայտնում ողբերգական դեպքից.քրոջը գլխատած 58-ամյա տղամարդը կալանավորվել է 
  • 16:43 – Անսովոր տեսքով 11-ամյա երկվորյակները դարձել են նորաձևության էտալոնը 

Չեմ բացառում, որ քննիչի, դատախազի գործողությունները կարող էին հանգեցնել Հայկ Հարությունյանի ինքնասպանությանը. Միհրան Պողոսյան

Չեմ բացառում, որ քննիչի, դատախազի գործողությունները կարող էին հանգեցնել Հայկ Հարությունյանի ինքնասպանությանը. Միհրան ՊողոսյանՀայկ Հարությունյանի մահը կարող է կապ ունենալ «Մարտի 1-ի» գործի հետ, չի բացառվում, որ պահանջ է դրված եղել գործի վերաբերյալ այս կամ այն ցուցմունքը տալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը, ով «Մարտի 1-ի» գործով Յուրի Խաչատուրովի պաշտպանն է:





«Արդեն որերորդ դեպքն է, երբ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերով վկան, մեղադրյալը ինքնասպանություն են գործում, սակայն որևէ քննություն չի տարվում քննիչի, դատախազի գործողությունների վերաբերյալ։ Խոսքը վերաբերում է թե՛ նախկին իշխանությունների ժամանակահատվածում գործերին, թե՛ այս իշխանության:

Օրինակներ բերեմ՝ հենց նույն ՀՔԾ-ում քննվում էր քրեական գործ Արարատի ոսկու հանքից հափշտակություններ կատարելու հետ կապված. մեղադրյալներից մեկը ինքնասպանություն կատարեց: Կարող ենք արձանագրել նաև նույն Հաց բերողի դեպքը, ով թեև ինքնասպանություն չէր գործել, բայց իր գործողությունները՝ բուժումից հրաժարվելը և այլն, ուղղված էին կյանքի հետ անհամատեղելի իրավիճակի հետ: Այդ առումով էլ՝ երկու տարի է քննվում է, բայց ոչինչ չկա, թե քննիչը ինչ գործողություններ էր կատարել, որ անձը գնացել էր այդ քայլին: Մի քանի դեպքեր ևս կան»,-մանրամասնեց նա:





Անդրադառնալով hayeli.am-ի այն հրապարկմանը, որ դեպքը տեղի է ունեցել վկաների ներկայությամբ, և Հայկ Հարությունյանը ներկաներին ասել է, որ գլխավոր դատախազն ու Սասուն Խաչատրյանը պարտադրում են սուտ ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի և Գեղամ Պետրոսյանի դեմ, Միհրան Պողոսյանն ասաց.

«Ես տեղյակ չեմ, որ նման հայտարարությունն է կատարել: Եթե նման հայտարարություն իսկապես եղել է, կասկածը առավել հիմնավոր է դառնում: Սա վատ տենդենց է, որովհետև պահի ազդեցության տակ ցուցմունք տալ պարտադրելով՝ անձի կյանքի, արժանապատվության հետ են խաղում: Եթե ժամանակագրությամբ էլ նայում ենք` նույն ՀՔԾ պետի և ԱԱԾ նախկին տնօրենի խոսակցությունը... ինչի՞ համար էին ուզում կալանավորել (Յուրի Խաչատուրովին/խմբ.), կալանավորում են, որ ցուցմունք տան, չեմ բացառում, որ այս պարագայում էլ դա եղել»,-ընդգծեց նա:

Միհրան Պողոսյանը կարծում է, որ քննիչի, դատախազի գործողությունների վերաբերյալ անհարժեշտ է, որ քննություն տարվի: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 107


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v