Վանեցյանի արածն անարգանք է ուսադիրների և Զինված ուժերի նկատմամբ.Նիկոլ Փաշինյան » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 23:08 – Գնալու ենք ընտրությունների ու հաղթելու ենք. ցուցակը կգլխավորեմ ես. Տիգրան Ուրիխանյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 15:59 – Գերմանիայում հարյուրավոր մարդկանց ժամկետանց պատվաստանյութ են ներարկել 
  • 13:01 – Երևանում ՌԴ քաղաքացին Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են 
  • 22:31 – «Զինվոր եղբայրս արգելեց փողոց դուրս գալ, ուրեմն ես․․․»․ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանի գրառումը 

Վանեցյանի արածն անարգանք է ուսադիրների և Զինված ուժերի նկատմամբ.Նիկոլ Փաշինյան

Վանեցյանի արածն անարգանք է ուսադիրների և Զինված ուժերի նկատմամբ.Նիկոլ ՓաշինյանՊարոն Վանեցյանը իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, եւ այն, որ ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին՝ չկա։ Այս մասին այսօր Լոս Անջելեսում Կալիֆորնիայի հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով լրագրողին հարցին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Լրագրողը, մասնավորապես, նշեց, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտոնանկությունից հետո վարչապետը կոռուպցիայի դեմ պայքարի նոր փուլի մասին հայտարարեց, որին հաջորդեցին նոր քրեական գործեր, ըստ այդմ՝ կարելի՞ է ենթադրել, որ Վանեցյանը խչընդոտում էր այդ պայքարին։



«Պարոն Վանեցյանը իր հայտարարության մեջ խոսել էր սպայի պատվի մասին, եւ այն, որ ինքը դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն, հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ, եւ լինելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավար՝ հայտարարություն է անում իր գերագույն հրամանատարի դեմ, դրանից ավելի մեծ անարգանք սպայի պատվին՝ չկա։ Հասկանում եք, չէ՞ դա ինչ է նշանակում, դա մոտավորապես կարող է նմանվել․․․ ես, ի միջի այլոց, չեմ իմացել, որ Վանեցյանի հայտարարությունը ծառայության կայքում է տեղադրվել, հետո հանվել է, բա պիտի շարունակել մնա՞լ։ Ինձ թվացել էր, թե հրամանագիրը ստորագրվել է, նոր է եղել հայտարարությունը։ Սպան այդպիսի բան անի՞, դա գիտե՞ք ինչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը, որովհետեւ նման բան վերջին անգամ արել են 1991 թվականի պուտչիստները (պուտչ - պետության ղեկավարի, կառավարության բռնի փոփոխություն, որին որոշիչ մասնակցություն են ունեցել զինված ուժերը,- խմբ․)»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ համենայն դեպս, նոր Հայաստանի կառավարությունն այն կառավարությունը չէ, եւ Հայաստանը այն երկիրը չէ, որտեղ կարող է նման բան տեղի ունենալ, բայց դա ըստ նրա՝ անարգանք է ՀՀ Զինված ուժերի նկատմամբ, եւ ինքն ուրախ է, որ Հայաստանի հանրությունը այդ երեւույթին տվել է իր հստակ գնահատականը։









Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնից հրաժարական տված Արթուր Վանեցյանը հայտարարություն էր տարածել, որում, մասնավորապես, նշել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

  хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 122


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v