Տեսանյութ.Էդ Քոչարյանը ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել.հեսա կհասկանանք՝ ով, ինչ, որտեղ.Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի մասին » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Տեսանյութ.Էդ Քոչարյանը ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել.հեսա կհասկանանք՝ ով, ինչ, որտեղ.Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի մասին

Ես ասել եմ, որ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել։ Այս մասին այսօր Կալիֆորնիայում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սերժ Սարգսյանի՝ Անկախության տոնի առիթով արված այն հայտարարությունը, որ հասարակության մեջ բաժանարար գծերը թշնամու կրակոցից էլ վտանգավոր են։

Տեսանյութ.Էդ  Քոչարյանը ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել.հեսա կհասկանանք՝ ով, ինչ, որտեղ.Փաշինյանը՝ Քոչարյանի եւ Սարգսյանի  մասին
«Այդ մարդիկ չեն հասկանում, որ իրենք ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու շանս չունեն, ոչ թե, որ ես չեմ ուզում, այլ հայ ժողովուրդը թույլ չի տա։ Հայ ժողովուրդը մեկնաբանել է նախկինների գործունեությունը՝ մասնավորապես 2018 թվականին։ Ամեն օր էլ մեկնաբանում է։ Ես ասել եմ որ Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռումպացված ընտանիք է եղել։ Իրենք բոլորը պետք է իրենց թալանածը վարդարձնեն։ Մի մասը վերադարձրել են, մյուս մասն էլ պիտի վերադարձնեն»,- ասաց վարչապետը։

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձին, որտեղ ասված է, թե Հայաստանն այսօր կանգնած է տարիներ շարունակ քրտինքով եւ արյունով կառուցածը քանդելու վտանգի առաջ, իսկ նրա որդին՝ Լեւոն Քոչարյանն էլ ավելի ուշ հայտարարել է, թե մտնում է ակտիվ քաղաքական պայքարի փուլ, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց,

«Իրենց միլիոնները քրտինքով են կառուցե՞լ։ Այո շատ մեծ վտանգ է, եթե դա նկատի ունեն, իրենց հավաքած միլիոնները շատ արագ կկորսվեն․․․հույս ունեմ։ Փաստորեն, մինչեւ հիմա բավականին մեծ միջոցների տիրապետում են։ Ասել եմ՝ կոմպրոմիս չի լինելու, մինչեւ վերջին կոպեկը վերադարձնելու ենք։ Էդ Ռոբերտ Քոչարյանը ի՞նչ տաղանդների շնորհիվ է միլիոններ կուտակել։ Թող 1998-ից առաջ կուտակեին, գնային միլիոններ անեին, առյուծ քշեին, բան անեին։ Էդ վունդերկինդներ ե՞ն։ Հիմա՞ ինչի չեն աշխատում էդ միլիոնները։ Մենք ե՞նք խանգարում։ Խանգարում ենք, թող գնան արտերկրում աշխատեն։ Վերդարձնելու ենք կոպեկ առ կոպեկ։ Ստատուս-քվոն պետք է վերադառնա 1998 թվից առաջ՝ ինչ ունեցել են, հիմա էլ պետք է ունենան նույնը։ Ակտիվ քաղաքականության են վերադառնում․․․ուր ուզում եք՝ վերադարձեք․․․ մինչեւ վերջին կոպեկը վճարելու են։ Սերժ Սարգսյանը, իր փեսա Միքայել Մինասյանը, մյուս եղբայր Լեւոն Սարգսյանը, որոնք որպես մեղադրյալ են անցնում։ Քրեական գործեր են հարուցված, ընթացքի մեջ են, հեսա կհասկանանք՝ ով, ինչ, որտեղ։ Իրենք մտածում են ՀՀ-ում կարող են քաղաքական գործունեությամբ զբաղվե՞լ»,- ասաց վարչապետը՝ հայտարարելով, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, նրա որդին՝ Լեւոն Քոչարյանը ՀՀ-ում քաղաքական հեռանկար չունեն․

«Ով հակառակն է մտածում, Հայաստանի ժողովրդին ուղղակի չի ճանաչում»,- եզրափակեց վարչապետը։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 146


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v