Տեսանյութ. Հայերի և դաղստանցիների միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել. տուժածների մեջ կան հայեր
- 23.09.2019, 10:36,
- Լրահոս
- 0

Սեպտեմբերի 21-ի գիշերը ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքի թաղամասերից մեկում հայերի և դաղստանցիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, գրում է տեղական «Ֆոնտանկա» պորտալը:
Միջադեպի վերաբերյալ ոստիկանությունն ահազանգ է ստացել առավոտյան 5:30-ի սահմաններում:
Հաղորդվում է, որ նորակառույց «Փառքի պողոտա» կոչվող մետրոկայարանի մոտ հավաքվել է մոտավորապես 16 մարդ:
«Ինչ-որ պահի փոխադարձ վիրավորանքները վերաճել են ծեծկռտուքի, ինչի հետևանքով էլ վեճի մասնակիցներից մեկը հանել է դանակը և սկսել դրանով աջուձախ հարվածներ հասցնել»,- փոխանցում է «Ֆոնտանկա»-ն:
Ծեծկռտուքի մասնակիցներից 5-ը տեղափոխվել են հիվանդանոց: Նշվում է, որ նրանց թվում կան նաև հայեր:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 123