Անսպասելի էրեկցիա է հայտնվել տղամարդու մոտ,որը տևել է 36 ժամ.անմիջապես վիրահատությամբ փրկել են առնանդամը » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Անսպասելի էրեկցիա է հայտնվել տղամարդու մոտ,որը տևել է 36 ժամ.անմիջապես վիրահատությամբ փրկել են առնանդամը

Անսպասելի էրեկցիա է հայտնվել տղամարդու մոտ,որը տևել է 36 ժամ.անմիջապես վիրահատությամբ փրկել են առնանդամը
Բրիտանիայում 41-ամյա տղամարդը հազիվ է փրկվել 36 ժամանոց անսպասելի էրեկցիայի հետեւանքով առնանդամը կորցնելուց, հայտնում է FoxNews-ը։

Էլիոթ Ռոսիթերը այցելել է ընկերներին Ֆրանսիայում, որտեղ նրա մոտ անսպասելի էրեկցիա է հայտնվել, թեեւ նա, իր խոսքերով, գրգռված չի եղել։

«Մենք բոլորս նստած էինք, եւ դա հանկարծ տեղի ունեցավ։ Ես փորձում էի ինչ-որ կերպ գլուխ հանել դրանից, սակայն չկարողացա։ Դա ամենեւին էլ սեքսուալ չէր, եւ ես ինձ գրգռված չէի զգում»,- պատմել է նա։

19 ժամ անց էրեկցիան չի անցել, եւ ընկերը նրան տեղի պոլիկլինիկա է տարել։ Նրա սեռական օրգանի մեջ հակաբորբոքային եւ ստերեոիդ դեղամիջոցներ են ներարկել, սակայն դա համարյա ոչինչ չի փոխել։

«Ես հազիվ էի կարողանում քայլել,- հիշում է նա,- դա իսկական հոգեվարք էր։ Ես սարսափած էի։ կարծում էի, որ դա երբեք չի վերջանա։ Ինձ հետ երբեք նման բան չէր կատարվել։ Շատ ցավոտ էր»։

Այնուհետեւ Ռոսիթերին շտապ հիվանդանոց են ուղարկել։ Այնտեղ բժիշկները նրան պրիապիզմ կամ «երկարատեւ էրեկցիա» են ախտորոշել։ Դա պաթոլոգիկ վիճակ է, որը սովորոբար կապված չէ սեքսի կամ գրգռման հետ։

Առնանդամը փրկելու համար նրան վիրահատություն է անհրաժեշտ եղել։

Medical News Today-ի տվյալներով, բուժում չստանալու դեպքում առնանդամի հյուսվածքը կարող է լրջորեն վնասվել կամ նույնիսկ քայքայվել։ Բժիշկները Ռոսիթերի առնանդամի հիմքում կտրվածք են արել, որպեսզի արյունը հոսի։ Վիրահատությունը հաջող է անցել։ Թեւ երկու փոքր սպի է մնացել, առնանդամը փրկվել է։

Գոյություն ունի պրիապիզմի երեք հիմնական տեսակ՝ իշեմիկ, կրկնվող եւ ոչ իշեմիկ։ Հիմնականում դա իշեմիկ հիվանդություն է, որն առաջանում է, երբ էրեկցիայից հետո «արյունը չի կարողանում դուրս գալ սեռական օրգանից»։ Դրա պատճառները կարող են տարբեր լինել, սակայն որոշ դեղամիջոցներ, ինչպիսին են հակադեպրեսանտները, արյունը նոսրացնելու, ուշադրության դեֆիցիտի կամ հիպերակտիվության բուժման, էրեկտալ դիսֆունկցիայի բուժման համար օգտագործվող դեղամիջոցները կարող են հանգեցնել պրիապիզմի։ Թմրամիջոցները, ինչպիսիք են կոկաինն ու էքստազին, նույնպես կարող են դրա պատճառ հանդիսանալ։

Երբ Ռոսիթերի մոտ առաջացել է պրիապիզմ, նա հաղթահարում էր հակումը ցավազրկող դեղամիջոցների հանդեպ, որոնք սկսել էր օգտագործել դահուկավազքի ժամանակ ընկնելուց հետո։ Սակայն Ռոսիթերի պրիապիզմի ստույգ պատճառը պարզ չէ։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 419


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v