C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 13:55 – Հանցագործությունից 40 տարի անց Գերմանիայում բացահայտել են երկրի պատմության մեջ արվեստի գործերի ամենախոշոր գողությունը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան

ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան
«Եթե Բաքուն վկայակոչում է հումանիտար իրավունքը, ապա այն Կարեն Ղազարյանի վրա չի տարածվում, Բաքուն պետք է անվերապահորեն, միակողմանիորեն նրան ազատ արձակի, որովհետեւ նա անօրինական է գտնվում այնտեղ։ Այսինքն, պետական մարմինները, որոնք կոչված են ապահովելու ՄԻ եվրոպական կոնվենցիայով նախատեսված իրավունքներն իրենց տարածքում, պետք է ապահովեն Կարենի ազատությունը։ Նրա վրա տարածել հումանիտար իրավունքի դրույթները եւ ասել, որ մենք կատարում ենք գերիների փոխանակում, ոչ միայն անհիմն է ,այլեւ՝ անհեթեթ»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը։

Փաստաբանի խոսքով , Կարեն Ղազարյանը զինվորական չէ, նա քաղաքացիական անձ է եւ որեւէ կապ չունի զինված բախումների ու հակամարտության հետ, հետեւաբար , անթույլատրելի է նրա նկատմամբ կիրառել «գերի» բառը։

Հիշեցնենք, Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ։

Անդրադառնալով այս հայտարարությանը, փաստաբանը շեշտեց, որ դա ոչ թե իրավական, այլ ՝ քաղաքական գործընթաց է, որի հիմքում, սակայն, պետք է դրված լինի ոչ թե քաղաքական հաշվարկը, այլ՝ մարդասիրությունը։

«Բոլորս հասկանում ենք, որ հիմա քաղաքական հաշվարկներ են արվում, ուստի դրա վերաբերյալ չեմ ուզում կարծիք հայտնել, բայց ինձ հետաքրքրում է մարդասիրական իրավունքի ազդեցությունը։ Սխալ է, երբ Կարենին ներկայացնում են որպես գերի կամ նրա վրա տարածում են մարդասիրական իրավունքի նորմերը։ Նրա վրա տարածվում ՄԻ եվրոպական կոնվենցիան։ Նա անօրինական կալանավորված անձ է, նա զինծառայող չէր, նա մարտական դիրքերում չի գտնվել, նա գտնվել է իր տանը։ Այս դեպքի համար, երբ ես խոսում եմ մարդասիրության մասին, նկատի չունեմ պատերազմի օրենքը։ Ինչ վերաբերում է Արայիկ Ղազարյանին, նրա վերաբերյալ այնքան քիչ տեղեկություններ կան, որ դժվարանում եմ որեւէ կարծիք հայտնել։ Պարզ չէ, թե նա ինչպես է հայտնվել այնտեղ, պարզ չէ, թե նա ցանկանո՞ւ մ է վերադառնալ, թե ոչ»,-ասաց Արա Ղազարյանը

Անդրադառնալով ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևին, փաստաբանը շեշտեց, որ ՀՀ օրենքները նրանց վրա չեն տարածվում, քանի որ նրանք գտնվում են ՀՀ տարածքից դուրս եւ, նույնիսկ, եթե արտահանձնման կամ փոխանակման գործընթաց լինի, այն պետք է կարգավորվի Արցախի Հանրապետության օրենքներով։

«ՀՀ-ն այստեղ սուբյեկտ չէ, ամենաշատը կարող է միջնորդի դեր խաղալ, բայց որպես իրավական գործընթաց, ՀՀ-ն իրավասու չէ որեւէ բան որոշելու, թեեւ Ադրբեջանցիները ՄԻԵԴ դատական հայց են ներկայացրել՝ նշելով, որ Հայաստանը վերահսկում է այդ տարածքը, հետեւաբար Հայաստանը պատասխանատու է նրանց կարգավիճակի համար, բայց այս հարցին ՄԻԵԴ-ի կողմից դեռ լուծում տրված չէ»,-նշեց Արա Ղազարյանը։

Փաստաբանի խոսքով, հաշվի առնելով , թե ինչ աղաղակող խախտումներ են տեղի ունեցել Կարեն Ղազարյանի նկատմամբ, նա պետք է անվերապահորեն ազատ արձակվի. «Նրա կալանքն ամբողջությամբ անօրինական է, կալանքը չի հետապնդում այն նպատակը, որի համար կալանքի ընթացակարգերը ստեղծված են։ Կարեն Ղազարյանի նկատմամբ կիրառվել է թաքնված քաղաքական օրակարգ, այն է՝ ռասիզմ հայերի դեմ։ Էթնիկ հայերին ահաբեկելու՝ Ադրբեջանի քաղաքականությամբ է պայմանավորված նրա վերաբերյալ հյուսված այդ ողջ լեգենդը եւ կալանքը՝ որպես դրա բաղկացուցիչ մաս»։ 

Փաստաբանը տեղեկացրեց, որ ՄԻԵԴ-ը պատրաստում է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի գործով կոմունիկացիան. այս գործով վերջին շրջանի զարգացումների մասին մեծ փաթեթ է ներկայացվել ՄԻԵԴ։

«Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը չի բացառել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և Արցախում դատապարտված Ադրբեջանի քաղաքացիների փոխանակումը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ դա պետք է Արցախը որոշի։ Լրագրողների հետ ճեպազրույցում նա հայտնել է, որ երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ։ Նախարարի խոսքով՝ կան որոշակի քննարկումներ և հարցեր, որոնք այժմ բացահայտել չի կարող։

Ի պատասխան՝ Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել էր, որ այս հարցում Արցախի դիրքորոշումը հստակ է։ «Պաշտպանության նախարարի մեկնաբանության մեջ շատ կարեւոր մի կետ կա։ Դավիթ Տոնոյանը բացեիբաց հայտարարել է, որ այդ դիվերսանտների հետ կապված հարցը պաշտոնական Ստեփանակերտի սուվերեն իշխանության ներքո է գտնվում»,-շեշտել էր Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Հասարակությունը կպայթի, եթե ահաբեկիչները վերադարձվեն։

Հիշեցնենք, որ դեռևս 2018թ. հուլիսին, երբ Կարեն Ղազարյանը հայտնվել էր Ադրբեջանում ու այդ երկրի կողմից ներկայացվել որպես դիվերսանտ, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարել էր, որ Կարեն Ղազարյանը քաղաքացիական անձ է, ունի առողջական խնդիրներ ու որևէ կերպ կապ չունի։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ևս հայտարարել էր, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ Զինված ուժերում։

Չնայած այս հանգամանքին՝ Ադրբեջանում Կարեն Ղազարյանին՝ որպես դիվերսանտի, դատապարտել են 20 տարվա ազատազրկման։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 34


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v