Իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժեր ուզում են խաղալ մերձիշխանական դաշտում.«Փաստ» » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 17:43 – Սահակաշվիլին շատ բարկացած է Ղարիբաշվիլիի վրա, ասել է որ նրան «դուրս է շպրտելու» կաբինետից 
  • 19:57 – Իրանում մեկնարկել են բանակի և ԻՀՊԿ օդային ուժերի մասնակցությամբ լայնամասշտաբ զորավարժությունները 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժեր ուզում են խաղալ մերձիշխանական դաշտում.«Փաստ»

Իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժեր ուզում են խաղալ մերձիշխանական դաշտում.«Փաստ»«Հայաստանում ներքաղաքական գործընթացների զարգացումը ակտիվ շրջափուլ է թևակոխել: Քաղաքական դաշտում տեղի են ունենում վերադասավորումներ: Յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է դիրքավորվել ակտիվ զարգացումներին ընդառաջ։ Եվ իրավիճակը յուրահատուկ է նրանով, որ իրենց ընդդիմադիր համարող որոշ ուժեր ցանկանում են խաղալ մերձիշխանական դաշտում:





Խնդիրն այն է, որ իշխող ուժի՝ ՔՊ-ի մարդկային և պրոֆեսիոնալ որակները չեն բավարարում վարչապետին, մամուլում էլ բազմիցս գրվեց, որ վարչապետը դժգոհություն է հայտնել իշխող ուժի պատգամավորների աշխատանքից: Քանի որ ՔՊ-ի ներսում չի ձևավորվել այն կորիզը, որի վրա կարող է հենվել վարչապետը, քաղաքական դաշտի որոշ կուսակցություններ փորձում են ծառայություններ մատուցել վարչապետին այս կամ այն հարցում և փոխարենը վայելել իշխանության հովանավորությունը:

Այսպիսի դիրքորոշում որդեգրած քաղաքական ուժերը նպատակ ունեն Փաշինյանին ապացուցել, որ իրենք քաղաքական պայքարի մեծ փորձ և ներուժ ունեն ու կարող են մեծապես օժանդակել վարչապետին իշխանությունը պահելու հարցում:





Հենց այս տեսանկյունից պետք է դիտարկել վերջին շրջանում հատկապես ՀԱԿ-ի, «Սասնա ծռերի» և «Լուսավոր Հայաստանի» ակտիվացումն ու ագրեսիվ պահվածքը: Այս երեք ուժերը ցանկանում են տարբեր ուղղություններով սատարել վարչապետի քաղաքական «կուրսը»:

ՀԱԿ-ը իշխանություններին հիմնականում սատարում է ՍԴ կազմը փոխելու և Մարտի 1-ի գործին իշխանություններին հաճո ընթացք տալու հարցում:

Եվ պատահական չէ, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ՍԴ-ի մոտ ակցիաներ են կազմակերպում, իրենց հայտարարություններում ամեն կերպ ցանկանում են ցույց տալ, որ ՍԴ-ում ճգնաժամային իրավիճակ է ստեղծվել։ 

Մամուլում նաև լուրեր տարածվեցին, թե վերջերս ՀԱԿ-ը փակ նիստ է անցկացրել, որի ընթացքում որոշվել է ամեն կերպ սատարել Փաշինյանի կառավարությանը և հասնել նրան, որ իրենց թեկնածու Վահե Գրիգորյանը կարգվի ՍԴ նախագահ։

Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին», ապա նրանց ակտիվացումն այս օրերին ևս նկատելի է։ 

Ուշագրավ է, որ «Սասնա ծռերը» ոչ միայն պաշտոնապես ընդունելության արժանացան վարչապետ Փաշինյանի կողմից, այլև քաղաքական խորհուրդներ տվեցին վերջինիս՝ «նախկին իշխանությունների կողմից սպասվող ռևանշը կանխելու» ուղղությամբ։ 

Այսպիսի իրավիճակում լիովին բնական է, որ «Սասնա ծռերը» դրական են գնահատում վարչապետի՝ գրեթե յուրաքանչյուր կարևոր քայլ, այդ թվում, անշուշտ, ԱԱԾ տնօրենի և հատկապես ոստիկանապետի պաշտոնանկությունները, սակայն «ձեռքի հետ» դրանք համարում ոչ բավարար։

«Լուսավոր Հայաստանը» ևս ցանկանում է վերստին արժանանալ վարչապետի բարեհաճությանը։

Եվ այդ պատճառով էր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, իսկ ամիսներ անց վերջապես խորհրդարանում շրջանառության մեջ դրվեցին այն երկու օրենսդրական նախագծերը, որոնց համաձայն ԱԱԾ-ի և ոստիկանության ղեկավարների պաշտոններն այսուհետ լինելու են քաղաքական, և պարտադիր չի լինելու, որ նրանք նշանակվեն համակարգի ներսից։ 

Առաջին ընթերցմամբ այս նախագծերի ընդունումից հետո «ընդդիմադիր» լուսավորները ոչ միայն փորձում են հիմնավորել իրենց ներկայացրած օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը, այլև դարձյալ «ձեռքի հետ» քննադատում են նախկին իշխանություններին»»,-գրում է թերթը:



Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 127


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v