• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է

Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր էՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

«Հարգելի՛ հայրենակիցներ,





Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 28-րդ տարեդարձի առթիվ:

Այսօր, տոնի կապակցությամբ, բազմաթիվ շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ կհնչեն, խնջույքներ կկազմակերպվեն, կենացների պակաս եւս չի զգացվի:

Մեզ համար կարեւորագույն այս տոնին, սակայն, ես առաջին հերթին ուզում եմ խոսել պատասխանատվության եւ պարտականության մասին` հիշելով եւ հիշեցնելով մեր ժողովրդի արժանավոր զավակներից մեկի՝ ռազմական, քաղաքական, պետական գործիչ եւ մեծ իմաստասեր Գարեգին Նժդեհի խոսքերը.

«Անկախությունը, անկախ Հայրենիքն իրավունք լինելուց առաջ պարտականություն է, որից խուսափող ժողովուրդները կորցնում են իրենց բարոյական գոյության իրավունքը»:

Անկախությունը վերացական չէ, այլ շատ առարկայական է ու շոշափելի. այն մեր լեզուն է՝ որպես հազարամյակների մեր գոյության եւ ինքնության առհավատչյա, մեր հավատքն է, ավանդական ընտանիքը, մշակույթը, ինքնիշխան մեր պետության սահմաններում ամփոփված այն հողակտորը, որ մեր ազատատենչ եղբայրների ու քույրերի արյամբ եւ քրտինքով է ներծծված:

Ուստի, բոլորիս պարտականությունն է հատկապես այսօր` այս խառնակ ժամանակներում, սրբորեն պահպանել եւ պաշտպանել այդ արժեքները տարատեսակ ոտնձգություններից, զգոն լինել, երբ անհայրենիք, շինծու արժեքներ եւ բարքեր քարոզողները մեր դուռն են ծեծում, անաղարտ պահել, զարգացնել ու հարստացնել մեր ազգային արժեքները եւ փոխանցել հետագա սերունդներին: Անվարան կանգնել մեր հոգեւոր եւ ֆիզիկական անվտանգությանն սպառնացող բոլոր վտանգների առջեւ` թույլ չտալով ոչ մի առաջխաղացում:

Սա՛ է անկախության մեր սերնդի պարտքը եւ պատասխանատվությունը Հայրենիքի ու ազգի առջեւ:

Անկախության տոնին մի առիթով ասել եմ եւ այսօր ուզում եմ հիշեցնել.

Քարոզչական եւ քաղաքական առասպելների ամենադաժան, բայց արդարացի թշնամին իրականությունն է: Մենք պարտավոր ենք շիտակ նայել իրականության աչքերին, զատել կործանարար կեղծիքը ճշմարտությունից, հասկանալ, որ անկախության պաշտպանության պատերազմում տարած հաղթանակը կասկածի տակ դնելը, սեփական որդիների խիզախությունը փառաբանելու, արժանվույնս գնահատելու փոխարեն՝ կասկածելի նպատակներով քննարկումներն ու հաղթանակած զինվորի ոգին կոտրելը, շուրջ երեսնամյա անկախ պետականության ձեռքբերումները ձախողումներ համարելը, սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է:

Ես լավատես եմ` հավատում եմ մեր ժողովրդի իմաստնությանը, վստահ եմ, որ դարավոր մեր պատմության այս հանգրվանում սրբորեն կվերաբերվենք բազում զոհողությունների ու զրկանքների գնով վերականգնված անկախությունը պաշտպանելու մեր պարտականությանը, վեր կկանգնենք բոլոր տեսակի անարժեք եւ անցողիկ շահերից, կլինենք միասնական եւ սթափ` գիտակցելով նաեւ բոլորիս միակ Հայրենիքին սպառնացող արտաքին վտանգները:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ:

Աստված պահապան Հայաստանին եւ հայ ժողովրդին», - ասված է ուղերձում։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 15


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v