C новым годом 2019


 
  • 14:13 – Փաշինյանն արձագանքել է Էրդողանին.այս կավե սալիկ-քարտեզի վրա ցույց տվեք թուրքերի պետությունը 
  • 13:55 – Հանցագործությունից 40 տարի անց Գերմանիայում բացահայտել են երկրի պատմության մեջ արվեստի գործերի ամենախոշոր գողությունը 
  • 20:00 – Հայաստանն ամենաանվտանգ և ապահով երկրների ցանկում է՝ ըստ Gallup ինստիտուտի «Օրենք և կարգապահություն 2019» զեկույցի 
  • 20:50 – Կիրկորովներն էթնիկ հայեր են.Իմ նախնիները հանգչում են Քիշնևի գերեզմանատանը. Բեդրոս Կիրկորով 
  • 13:20 – Կոտայքի մարզում տաք հետքերով հայտնաբերել են զինված ու դիմակավորված ավազակային հարձակում կատարողներին 
  • 12:08 – Աստղաբան Էլյա Հովհաննիսյանը զգուշացնում է. Ազատվեք վատ մտքերից, այլապես կսկսի աշխատել «Ձախ ձեռքի կանոնը» 

Ազատամարտիկների անունից եք խոսո՞ւմ.20 տարի ազատամարտիկներն օգնություն չէին ստանում, ո՞ւր էիք...Բաց նամակ՝Մարգարիտա Խաչատրյանին

Ազատամարտիկների անունից եք խոսո՞ւմ.20 տարի ազատամարտիկներն օգնություն չէին ստանում, ո՞ւր էիք...Բաց նամակ՝Մարգարիտա ԽաչատրյանինՖեյսբուքյան օգտատեր Գևորգ Գրիգորյանը բաց նամակ է հղել «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանին. «Բարև տիկին Մարգարիտա, կարծում եմ` քեզ կհետաքրքրի այն, որ դու հիմա կկարդաս: Ես` Գևորգ Գրիգորյանս, 2001-ին, երբ զինվոր էի, ծառայում էի Վայոց Ձորի մարզի Վայք քաղաքի N զորամասում, նոր էի գնացել զինծառայության, դեռ մի քանի ամսվա ծառայող էի, երբ իմ չկատարած արարքի համար հրամանատար Հովիկ Օհանյանի սպաների կողմից դաժան ծեծի ենթարկվեցի: Այն ինչ մենք ազատամարտիկներ էինք: 2002-ին, երբ ես 1 տարվա ծառայող էի, նույն Հովիկ Օհանյանի ցուցումով իմ վրա զենք քաշեցին, որ Հովոյի գողացած կարտոֆիլի գողությունը վերցնեմ իմ վրա, ես հրաժարվեցի ու էլի ինձ ծեծեցին: Բա դու` «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ էիր, ինչի՞ մի հատ ձայն չհանեցիր: Փառք Աստծո, ինձ օգնության հասան «Սոսե մայրիկ» հիմնադրամի նախագահ Մարիամ Ստեփանյանը, Ռոմիկ Մխիթարյանը, Ավանի Արջ Աշոտը և շատ այլ երկրապահներ: Ո՞ւր էիր, ո՞ւր այդ ժամանակ, հիմա ակտիվացել, ակտիվ կին ես դարձել, բա գայիր Հովոյի ձեռքը բռնեիր, ասեիր` ուր ես զինվորին ծեծում: Նստացույցդ գնա ՀՀԿ-ի շենքի դիմաց արա, գիտես` ինչի՞, որովհետև ապրիլյան քառօրյաի ժամանակ Նիկոլ չկար: Կար Սերժ Սարգսյան ու իր խումբը: Դալիբալթայանը, երբ եկավ այդ գործի շրջանակներում, շատերը մեղքը բարդեցին ինձ վրա: Ես պատժվեցի` 4 ամիս իմ զինվորական գումարը չստանալով: Էսքան ուժեղ պայքարող էիր, 20 տարի ազատամարտիկներն օգնություն չէին ստանում, դրա համար պայքարեիր: Դուք որդեկորույս մայր եք, չեմ ուզում շատ բաների անդրադարձ կատարեմ, բայց մի բան հստակ կասեմ, որ ամոթ է, իսկ եթե ջղայնանամ, ավելին կասեմ: Հանգիստ թողեք մեր զոհված եղբայրներին իրենց վերջին հանգրվաններում: Ազատամարտիկների անունից եք խոսո՞ւմ... Բարի, մի օր հելնեիք գայիք Վայոց Ձորի մարզ ազատամարտիկների խնդրով զբաղվեիք: Էսօր շատ սխալ վայր եք ընտրել նստացույցի համար: Գնացեք նախկին իշխանությունների կոկորդից բռնեք, ասեք` մենք եկել պահանջում ենք, հերիք ա էլի: Ես չեմ պաշտպանում ոչ մեկին, ուղղակի պիտի պարզ նայեք ճշմարտությանը: Կառավարությունը կօգնի, բայց ձեր ճիշտ հասցեն Սերժ Սարգսյանի տան և ՀՀԿ-ի շենքի դիմաց է: Գալիս մարդկանց վիրավորում եք, մի հատ հետ նայեք անցյալ` ովքեր են մեղավորները, նոր եկեք գոռգռացեք: Ինչի՞ էն ժամանակ ձայն չէիք հանում, ո՞ւմ էիք սպասում: Ես մի հոդված զոհված զինծառայողների մայրերին Բաղրամյան պողոտայում քաշքշելու համար հրապարակեցի, աշխարհի տարբեր երկրներից զանգեցին շնորհակալություն հայտնեցին, իսկ դուք ձայն չհանեցիք: Ժամանակին ես էլ եմ պայքարել հների դեմ, բայց այս կարգի իմ կոռեկտության սահմանները չեմ անցել: Խորը վշտով ցավակցում եմ որդեկորույս մայրերին, բայց ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Տիկին Մարգարիտա, հուսով եմ, որ մի օր էլ իմ հարցով Օհանյան Հովիկի դուռը կջարդեք և կպահանջեք արդարություն` Սիսիանի և Կանազի հոսպիտալ հասցնելու համար:

Հա, 800 հեկտար հող, 148 զոհ, դրա համար պայքարի:

Հարգանքներով` Գևորգ Գրիգորյան»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 32


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v