Որոշակի բնակության և հաշվառման վայր չունեցող քաղաքացիներն այլևս չեն զրկվի նպաստից » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 21:30 – Քննարկվել է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման հարցը 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 20:57 – «#ինձհետ» էկո արշավ 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Որոշակի բնակության և հաշվառման վայր չունեցող քաղաքացիներն այլևս չեն զրկվի նպաստից

Որոշակի բնակության և հաշվառման վայր չունեցող քաղաքացիներն այլևս չեն զրկվի նպաստիցՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված որոշման նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և դրա հիմքով տրամադրվող սոցիալական աջակցության պետական ծրագրերից բնակչության օգտվելու հետ կապված որոշ իրավահարաբերություններ:





Կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման N 3 հավելվածով հաստատված է ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) կարգը, իսկ N 8 հավելվածով` ընտանեկան կամ սոցիալական նպաստի կամ հրատապ օգնության նշանակման և վճարման կարգը:

Նշված հավելվածներով առկա են խնդիրներ` կապված որոշակի բնակության վայր և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին նպաստների համակարգում հաշվառելու, հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության և որոշ տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի հստակեցման հետ:



Ընդունված փոփոխությունները որոշակի բնակության վայր և բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության պետական ծրագրերից (այդ թվում նաև ընտանեկան, սոցիալական նպաստ և հրատապ օգնություն) օգտվելու հնարավորություն կտան, բացի այդ՝  կպարզեցվեն նպաստների համակարգում հաշվառված ընտանիքների բնակության վայրի փոփոխության հետ կապված սոցիալական իրավունքների իրացման ընթացակարգերը` ընտանիքին հնարավորություն տալով այդ նպատակով դիմելու իր նոր բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (բաժին):

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված փոփոխությունների համաձայն գյուղատնտեսական սեզոնային աշխատանքների շարքին կդասվի նաև պտուղների և բանջարեղենի թթվեցման, պահածոյացման ու լցման աշխատանքները:



Հիշեցնենք, որ դեռ մայիսի 16-ին ՀՀ կառավարությունը փոփոխություններ էր կատարել ««Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման մեջ, որը թույլ է տալիս գյուղատնտեսական սեզոնային ժամանակավոր աշխատանք իրականացնող անձանց ընտանիքներին չզրկվել  սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հնարավորությունից: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 179


    Կարդացեք նաև:
    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v