Եթե ՀՀ դատարանը Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտի, ցանկացած այլ պատիժ պետք է ընկալվի այդ պատժաչափի մեջ » Նորություններ ամեն ժամ | Նորություններ Կովկասից | Հայաստան, Արցախ, Վրաստան, Ադրբեջան, Թուրքիա և Իրան


 
  • 14:42 – Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ 
  • 11:14 – Մոսկվայում հայ կինը ծեծի է ենթարկել 3 հարբած ադրբեջանցի տղամարդկանց՝ եռագույնը ծաղրելու համար 
  • 15:20 – Երևանը կենտրոնացած է Մոսկվայի հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա | Նիկոլ Փաշինյան 
  • 10:32 – Ոչնչով չեմ կարող օգնել նրան․ Կրուտոյը կոչ է արել աղոթել ծանր հիվանդ Սերովի համար 
  • 23:34 – Մանվել Գրիգորյանի որդին Փաշինյանի հասցեին վիրավորական գրառում է արել.Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ 
  • 16:35 – Մարդն այսօր արդեն կարող է ապրել մոտ 130 տարի,մարդու համար սկզբունքորեն կյանքի տևողության սահմանափակում գոյություն չունի 

Եթե ՀՀ դատարանը Պերմյակովին ցմահ ազատազրկման դատապարտի, ցանկացած այլ պատիժ պետք է ընկալվի այդ պատժաչափի մեջ

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է փաստաբան Երեմ Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վ.Պերմյակովը դասալքության, զենքի հափշտակության և ապօրինի կրման համար դատապարտվեց 10 տարվա ազատազրկման: Արդյո՞ք համարժեք էր պատժաչափը:

-Նշեմ, որ ՌԴ օրենսդրությունն ինչ պատիժ որ նախատեսում էր երեք տարբեր հոդվածներով, ըստ էության, ադեկվատ էր: Դա մեծ հաշվով որևէ տարբերություն չկար մեր համար, թե մի քանի տարի պակաս, մի քանի տարի ավելի այս հոդվածների դեպքում, որովհետև մեզ համար առավել կարևոր է Ավետիսյանների սպանության գործը և ըստ այդմ պատժաչափը: Այս իմաստով նշեմ, որ սպանության մասով ՀՀ օրենսդրությունը պատիժ է սահմանում ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում, և եթե դատարանը Պերմյակովին մեղավոր ճանաչելուց հետո հանկարծ որոշեց, որ ցմահ ազատազրկում պետք է նշանակի, ցանկացած պատիժ, որը նշանակվել է, պետք է ընկալվի ցմահ ազատազրկման մեջ:

-Իսկ ե՞րբ է քննվելու սպանության գործը:

-Սպանության գործով դատավարության ժամկետն այս պահին միանշանակ ասել հնարավոր չէ, չնայած, որ լրատվամիջոցներով կարծիքներ են հայտնվում, որ օգոստոսի կամ սեպտեմբերի մեջ, բայց իմ փորձից ելնելով՝ դեռևս սպասվելիք ընթացակարգերը պատկերացնելով՝ կարող եմ ասել, որ սեպտեմբերի մեջ հաստատ դատաքննություն չի լինի, որովհետև այս պահին նույնիսկ չի ավարտվել ռուսաստանյան կողմի տրամադրած նյութերի թարգմանությունը:

-Որտե՞ղ է գտնվելու Պերմյակովն այդ ընթացքում:

-Բավականին խրթին հարց է դա: Քանի դեռ ռուսաստանյան կողմի դատավճիռն օրինական ուժի մեջ չի մտել, նա համարվում է կալանքի տակ գտնվող, այսինքն պատիժ չի կրում, իսկ կալանք կրելու պայմաններ ռուսական ռազմաբազան ունի, և մինչ այս պահը նա այնտեղ կալանքի տակ է գտնվում: Հիմա ռուսաստանյան դատավճռով որոշվեց, որ նա պետք է պատիժը կրի խիստ ռեժիմի պայմաններում՝ քրեակատարողական հիմնարկում, ու նման պայմաններ ապահովելու ես չգիտեմ ռուսական կողմը ռազմաբազայում ունի, թե ոչ, ու այստեղ խնդիր է ծագում. մի կողմից պատիժ պետք է կրի, իսկ մյուս կողմից հայկական գործի համար նա դեռևս ազատազրկում չունի: Այս դեպքում քանի որ միանշանակ կարգավորումներ չկան, կարծում եմ համաձայնեցված կարգով՝ հայկական և ռուսաստանյան կողմերն այդ հարցի լուծումը կտան:

Երեմ Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբ՝ «Առանցքում» հաղորդման շրջանակում:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի



Источник: galatv.am хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 677


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    Breaking News
    FOCUS IP TV - LIVE
    ADVERTISING IN ARMENIA +37491 75 00 75 (Radio, television, internet, press, SMM, Outdoor ...) FOCUS MEDIA GROUP
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Armenia Today
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    Artsakh Today
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Economy & Business
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v