Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին
- 19.09.2019, 14:00,
- Լրահոս
- 0

ԱԱԾ նախկին տնօրեն, ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը չեն հանդիպել: Այս մասին զրույցում ասել է անձամբ Արթուր Վանեցյանը:
«Ինչ ասես՝ գրում են, նման բան չի եղել։ Ամբողջովին հերքում եմ մամուլի այդ հրապարակումները: Նման հանդիպում չի եղել: Ես ընտանիքիս հետ այս պահին գտնվում եմ Թբիլիսիում, ավելի կոնկրետ՝ «Ստամբա» հյուրանոցում»,- հայտարարել է Արթուր Վանեցյանը:
Մամուլում հրապարակում էր եղել, թե Վանեցյանն ու Ծառուկյանը մի քանի ժամանոց հանդիպում են ունեցել:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 555