• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Կինը 250 հազար դոլարի հայց է շահել՝ սերմնահեղուկի «անորակ» դոնորի պատճառով

Կինը 250 հազար դոլարի հայց է շահել՝ սերմնահեղուկի «անորակ» դոնորի պատճառով
Ամերիկուհի Դանիել Ռիցոյի համար դոնորական սերմնահեղուկով ԱՄԲ միջամտությունը, առաջին հայացքից, հաջող էր ավարտվել։ Կինը ծննդաբերել էր առողջ երկվորյակ տղաներ եւ որոշ ժամանակ երջանիկ էր։ Այնքան ժամանակ, մինչեւ որ սկսեցին ի հայտ գալ վարքագծի շեղումներ։ Տղաների մոտ աուտիզմ ախտորոշեցին, տեղեկացնում է «Մեդվեստի»-ն։

Ճշմարտության կամ մեղավորների որոնումներում ընկճված մայրը սկսեց տեղեկություններ հավաքել կլինիկայի մասին, որտեղ նրան ԱՄԲ էին արել եւ, մասնավորապես, տեղեկություններ այլ երեխաների մասին, որոնք ծնվել են այդ նույն դոնորից։ Զարմանալի  եւ բավական տհաճ փաստ բացահայտվեց. սերմնահեղուկի այդ դոնորը դարձել է առնվազն 12 երեխայի հայր, եւ բոլորի մոտ աուտիզմ է հայտնաբերվել։

Կինը դիմել է մասնագետների, եւ նրան ասել են, որ հավանականությունը, թե բոլոր երեխաները կհիվանդանան աուտիզմով, նման է այն հավանականությանը, որ բոլոր մայրերը «բացեն բառարանն ու նշեն նույն բառի նույն տառը նույն էջում միեւնույն ժամանակ»։

Դա նշանակում էր, որ երեխաների հիվանդությունը հաստատ ի հայտ է եկել դոնորի սերմնահեղուկի մուտացիայի պատճառով։ Բայց արդյո՞ք գոյություն ունի «աուտիզմի գեն»՝ որպես այդպիսին։

Համաձայն Առողջության ազգային ինստիտուտի (NIH) տվյալների՝ այսօրվա դրությամբ հայտնաբերվել են հարյուրավոր գենետիկ տարբերակներ՝ կապված աուտիկ սպեկտրի հետ։ Դեպքերի մեծ մասում այդ մուտացիաները մեծացնում են աուտիզմի առաջացման վտանգը, բայց չեն պայմանավորում հիվանդության զարգացումը։ Այլ խոսքով՝ գեները սովորաբար խաղում են միայն մասնակի դեր աուտիզմի առաջացման գործում, իսկ մնացածը որոշում են այլ գործոններ՝ բարդությունները ծննդաբերության ժամանակ, ծնողների տարիքը եւ այլն։

Բայց շատ քիչ դեպքերում (2-4 տոկոս) հենց գենետիկ մուտացիաներն են դառնում հիվանդության հիմնական պատճառը։ Ինչպես ցույց են տվել ուսումնասիրությունները, Դանիել Ռիցոյի երեխաների մոտ միավորվել են միանգամից երկու նման մուտացիաներ՝ MBD1 եւ SHANK1գեներում։

Թեեւ վերարտադրողական կլինիկաների մեծ մասը ստուգում է դոնորական սերմնահեղուկը մի քանի հարյուր գենետիկ հիվանդությունների գծով, աուտիզմի թեստեր գոյություն չունեն։

Արդյունքում՝ կինը դատի տվեց կլինիկան սերմնահեղուկի բանկի պատճառով։ Հայցում նա պահանջներ էր ներկայացրել աուտիզմի թեստի բացակայության մասով եւ  պնդում էր, որ դոնորի պրոֆիլում նշված էր կեղծ տեղեկատվություն։ Օրինակ, դոնորի մոտ իրականում չի եղել պրոֆիլում հայտարարագրված վկայականը բարձրագույն կրթության մասին, բայց փոխարենը եղել է Հիպերակտիվության եւ ուշադրության պակասի ախտանիշ, որի մասին պրոֆիլում համեստաբար լռել են։ Դանիել Ռիցոն 250 հազար դոլարի հայց է շահել։ хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 32


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v