Հենրիխ Մխիթարյանին ներկայացնելու տեսահոլովակի անոնսի մեջ ցուցադրված 13-ամյա քենիացի կորած տղան գտնվել է և վերամիավորվել ընտանիքի հետ
- 17.09.2019, 16:05,
- Լրահոս, Սպորտ
- 0

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը հռոմեական ակումբ նպաստել է, որ քենիացի 13-ամյա տղան վերամիավորվի ընտանիքի հետ։ Երեխան համարվում էր անհետ կորած: Այս մասին հաղորդել է իտալական ակումբի մամլո ծառայությունը:
«Ռոման» յուրաքանչյուր տրանսֆերի մասին հայտարարելիս տեսահոլովակով ներկայացրել է նաև այն երեխաների լուսանկարները, որոնք անհետ կորած են համարվում։
«Փայլուն նորություն: Հենրիխ Մխիթարյանին ներկայացնելու տեսահոլովակի անոնսի մեջ ցուցադրված 13-ամյա քենիացի տղան գտնվել է և վերամիավորվել ընտանիքի հետ: Նրան գտել են Հայաստանի հավաքականի խաղացողի՝ «Ռոմա»-ի կազմում դեբյուտային օրը»,- ասված է թիմի մամուլի ծառայության Twitter-ում:
хорошие новости дня новости кавказа бесплатно
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:
Կիսվեք Ձեր ընկերների հետ
Դիտումների քանակ այսօր: 1252