• 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 12:57 – Սերժ Սարգսյանն Արցախում հանդիպել է մաֆիային, երկրակործան թայֆային.եղել է և Վիտալի Բալասանյանը 
  • 09:20 – Նավթի համաշխարհային գները նվազում են 
  • 12:03 – Թուրքական էքսպանսիա Վրաստանում. Իսլամացումը սարերի հետևում չէ 
  • 11:13 – Բալասանյանը 5-րդ շարասյան ազգային դավաճանություն կատարած մաֆիայի, հանցավոր համագործակցության անդամ է 
  • 14:18 – Արմեն Ջիգարխանյանն այժմ բացարձակ երջանիկ է.միացել է նախկին կնոջ հետ 

Ով կփոխարինի Վանեցյանին

Ով կփոխարինի Վանեցյանին
«Արթուր Վանեցյանը հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելու որոշման մասին:

168.am-ի տեղեկություններով՝ օրերս ԱԱԾ տնօրենն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշագրավ բովանդակությամբ խոսակցություն են ունեցել. Նիկոլ Փաշինյանն Արթուր Վանեցյանին ասել է, որ ԱԱԾ-ն պետք է նյութեր հավաքի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և ՍԴ նախագահի և դատավորների դեմ, բայց Վանեցյանը հրաժարվել է: Վանեցյանն ասել է, որ հնարավոր չէ այդպես շարունակել, ինչին ի պատասխան՝ Փաշինյանը Վանեցյանին մեղադրել է նախկինների կողմն անցնելու մեջ: Վանեցյանն էլ հակադարձել է՝ ասելով, որ արդեն իսկ Փաշինյանի այս կամ այն հրահանգների պատճառով բազմաթիվ օրենքներ է շրջանցել և չի պատրաստվում այլևս նման քայլերի գնալ։

168.am-ի տեղեկություններով՝ իշխանությունների ցանկալի թեկնածուն ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանն է: Հիշեցնենք, որ վերջերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին վերադարձվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումը։

Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը 2002-ի հուլիսի 22-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով զրկվել էր գեներալ-լեյտենանտի զինվորական կոչումից:

Արթուր Վանեցյանն իր հրաժարականի հայտարարության մեջ մասնավորապես ասել է. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը՝ երկրորդականից, իսկ անցողիկը՝ մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: хорошие новости дня новости кавказа бесплатно



  • Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել FMG NEWS-ի խմբագրության տեսակետների հետ:

  • Կիսվեք Ձեր ընկերների հետ

  • Դիտումների քանակ այսօր: 25


    иконка
    Կայքում հոդվածները մեկնաբանել կարելի է միայն հրապարակման օրից 14 օրերի ընթացքում.
    FOCUS IP TV - LIVE
    ԳՈՎԱԶԴ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ +37491 75 00 75 (Ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ, մամուլ ...) FOCUS MEDIA GROUP
    • Այսօր
    • Թոփ 10
    • Կարդում են
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Հայաստանը այսօր
    Սոցիալական ցանցեր
    • Facebook
    • Вконтакте
    • Twitter
    [aviable=main]
    Սպասվող իրադարձություններ
    СЛУШАТЬ РАДИО գովազդ ռադիոկայաններում
    Իմ առողջությունը
    Ժամանց
    բոլոր նորությունները →
    Օպերատիվ ամփոփագիր
    բոլոր նորությունները →
    v